Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն նոր նախաձեռնություն վարկաբեկելը, ամեն խոսողի բերանը ծեփելը, ինձ թվում էր, հանրապետականների ձեռագիրն է, բայց …«Հրապարակ»

Նոյեմբեր 19,2019 11:29

Մի քանի օր է՝ հետեւում եմ Վազգեն Մանուկյանի «Վերնատան» հավաքի արձագանքներին։ Ասեմ միանգամից՝ այդ արձագանքներով կարելի է լրիվ պատկերացում կազմել մեր հանրության հոգեկան վիճակի, իշխանությունների վախերի, ֆեյսբուքյան «հերոսների» ու ֆեյքերի իրական պատկերի մասին։ Նախ, հստակ երեւում է, թե ինչպես են մի կենտրոնից հրահանգել ամեն գնով «փչացնել» այս ակումբն ու նրա մասնակիցներին։ Եվ փչացնելու այլ եղանակ չեն գտել, քան հավաքվածներին որպես «մեռած-հին» գործիչներ ներկայացնելն է, որոնց դարն իբր անցել է։ Չեմ առարկում՝ հին դեմքերը շատ էին այդ հավաքին, բայց, նախ, ջահելներ էլ կային։

Երկրորդը՝ քաղաքական գործունեությունը, կարծիք հայտնելը տարիք չեն հարցնում։ Եթե մարդը նախկին պատգամավոր է, նախկին վարչապետ ու նախարար, տնտեսագետ է, պատմաբան, ֆիզիկոս, ինչ-որ ոլորտ է ղեկավարել, ինչո՞ւ իր փորձն ու տեսակետները չկիսի հանրության հետ, իր նկատած վտանգների մասին չզգուշացնի ՀՀ քաղաքացիներին։ Ամբողջ աշխարհում է այդպես՝ մարդն անգամ եթե թոշակի է գնում, ապա տարբեր լսարանների համար դասախոսություններ է կարդում, իր գիտելիքները փոխանցում երիտասարդ սերնդին։ Եվ երիտասարդներից ոչ ոք չի ասում՝ մենք քո խոսքի կարիքը չունենք, դու տարիքդ առել ես՝ գնա տանը նստի ու սպասի մահվանդ։

Առհասարակ, ամեն շարժվող բան պիտակավորելը, ամեն նոր նախաձեռնություն վարկաբեկելը, ամեն խոսողի բերանը ծեփելը, ինձ թվում էր, հանրապետականների ձեռագիրն է, բայց փաշինյանական թիմն այս հարցում էլ գերազանցեց նրանց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930