Նոյեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում կայացած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հանրային-քաղաքական քննարկումից հետո Ֆեյսբուքում բազմաթիվ գնահատականներ հնչեցին, որոնք եթե ամփոփենք, վերաբերում էին ձեւին՝ ակումբում հավաքվել են «դասական սեւերը», որոնք ռեւանշի ծրագիր են մշակում։ Համաժողովի գնահատականների մասին զրուցել ենք քաղաքագետ, «Վերնատան» մասնակից Գեղամ Նազարյանի հետ։
– Նաեւ մեկնաբանում էին, որ ձեր «Վերնատունը» ծաղր է Թումանյանի «Վերնատան»-ը հավաքված մտավորականների՝ Կոմիտասի, Թումանյանի, Պռոշյանի, Բաշինջաղյանի նկատմամբ։
– Այսինքն՝ եթե հիմա «Արարատ» անունով ֆուտբոլային ակումբ լինի, դա Արարատ սարի նկատմամբ ծա՞ղր է, որովհետեւ «Արարատ»-ը միայն չի հաղթել, կրվել էլ է, չէ՞: Կամ, որ Նիկոլը «Քաղաքացիական պայմանագիր» անունով կուսակցություն ստեղծեց, դա վիրավորա՞նք է քաղաքացիների նկատմամբ, որովհետեւ ոչ բոլոր քաղաքացիներն են ուզում իր հետ առնչվել։ Վիրավորվում են՝ թող դնեն Թումանյան կարդան՝ վերլուծությունները հայ ժողովրդի ներկայի ու ապագայի վերաբերյալ, մի քիչ հետեւություններ անեն։ Կամ, ինչ է, անունները սեփականությո՞ւն են… եթե Թումանյանը ժամանակին դիմած լիներ, որ «Վերնատան» անունը չի կարելի օգտագործել, իր ժառանգներն էլ դիմեին դատարան…
Կամ, ասենք, Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով՝ դրականով ու բացասականով, էնքան չկա, ինչքան իմքայլականները բոլորը միասի՞ն։ Ինքն ավելին է, չէ՞, քան այդ բոլորը միասին։ Միայն իր՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ լինելո՛վ, նրանով, որ իր պաշտպանության նախարար եղած ժամանակ տարածքներ ենք ազատագրել։ Հիմա իմքայլականները բոլորը միասին վերցրած ունե՞ն էնքան արած, ինչքան Վազգեն Մանուկյանը։
Կարդացեք նաև
Բա բարոյականությունը որտե՞ղ է… կարելի է մարդուն չընդունել, ասել, որ նրա գնահատականները չենք կիսում, բայց դնել վիրավորել ու հայհոյե՞լ… Հնչել է քննադատություն, թող կա՛մ պատասխանեն, կա՛մ ոչ։ Բայց՝ «խի՞ եք հավաքվել», «էս ովքե՞ր եք», սենց եք…
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում