Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը, սփյուռ­քում ինչ­պե՞ս ենք պաշտ­պա­նե­լու այն. Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան պե­տի նախ­կին տե­ղա­կալ. «Իրատես»

Նոյեմբեր 19,2019 09:30

«Լեզ­վի մա­սին» ՀՀ օ­րեն­քի երկ­րորդ հոդ­վա­ծում ամ­րագր­ված է, որ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր միջ­նա­կարգ-մաս­նա­գի­տա­կան, մաս­նա­գի­տա­կան-տեխ­նի­կա­կան և բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում հա­յոց լեզ­վի ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյու­նը և հա­յոց լեզ­վի ու­սու­ցու­մը պար­տա­դիր են»: Ա­վե­լին ա­սեմ՝ Վար­չա­կան ի­րա­վա­խա­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ օ­րենս­գր­քի 189.2 հոդ­վա­ծով սահ­ման­վում է պա­տաս­խա­նատ­վու­թյուն «Լեզ­վի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 2-րդ հոդ­վա­ծի այս դրույ­թը չա­պա­հո­վե­լու հա­մար։ Ա­սել է, թե բո­լոր «միջ­նա­կարգ-մաս­նա­գի­տա­կան, մաս­նա­գի­տա­կան-տեխ­նի­կա­կան և բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում հա­յոց լեզ­վի ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյու­նը և հա­յոց լեզ­վի ու­սու­ցու­մը չա­պա­հո­վելն ա­ռա­ջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ` սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հա­րյուր­հիս­նա­պա­տի­կից մինչև եր­կու­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, իսկ պաշ­տո­նա­տար ան­ձանց նկատ­մամբ` եր­կու­հա­րյու­րա­պա­տի­կից մինչև ե­րեք­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով»։
Փաս­տո­րեն ի՞նչ է ար­վում. դար­ձյալ գո­ղու­նի և նեն­գա­բար փո­շիաց­վում են «Լեզ­վի մա­սին» ՀՀ օ­րեն­քի դրույթ­նե­րը։

Նույն օ­րեն­քով մենք ու­նենք պար­տա­վո­րու­թյուն՝ պահ­պա­նե­լու, զար­գաց­նե­լու և տա­րա­ծե­լու հա­յե­րե­նը սփյուռ­քում։ Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը, սփյուռ­քում ինչ­պե՞ս ենք պաշտ­պա­նե­լու այն։ Սա վտան­գա­վոր, շատ վտան­գա­վոր քաղաքականություն է։ Ի դեպ՝ ի՞նչ է լեզ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը. պե­տու­թյան ձեռ­նար­կած մի­ջո­ցա­ռում­նե­րի ամ­բող­ջու­թյունն է՝ ուղղ­ված պե­տա­կան լեզ­վի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյա­նը։ Լեզ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն երկ­րում ի­րա­կա­նաց­նում է Կա­ռա­վա­րու­թյու­նը եւ այդ նպա­տա­կի հա­մար ստեղծ­ված լիա­զոր մա­րմի­նը, ա­սել է` Լեզ­վի կո­մի­տեն, որն ի­րա­վա­հա­ջորդն է Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան։ Ա­յո՛, Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան փո­խա­րեն ստեղծ­վեց Լեզ­վի կո­մի­տեն, բա­րի, փառք ու պա­տիվ Լեզ­վի տես­չու­թյան նախ­կին ղե­կա­վա­րու­թյա­նը, որ գե­րա­գույն ջան­քե­րով պա­հեց կա­ռույ­ցը, բայց ինչ դար­ձավ այս մե­կը՝ նո­րաս­տեղծ կո­մի­տեն. օժտ­վե՞ց ըն­դար­ձակ ի­րա­վա­սու­թյուն­նե­րով, ստեղծ­վե՞ց լեզ­վա­քա­ղա­քա­կան լուրջ խն­դիր­ներ լու­ծող մար­մին:

ՄԱ­ՐԻ­ՆԵ ՀՈ­ՎՅԱՆ
Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան պե­տի նախ­կին տե­ղա­կալ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930