Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ դասախոսին. «Ձեր եղբոր տղայի քաղաքական կուսակցությունը կստանա արկղերով քրեական գործերը»

Նոյեմբեր 18,2019 22:45

ԵՊՀ դասախոսների հանդիպման ժամանակ տհաճ երկխոսություն ծավալվեց դասախոս Ռիտա Սաղաթելյանի եւ նախարար Արայիկ Հարությունյանի միջեւ:

Ռիտա Սաղաթելյանը նախարարին հիշեցրել էր, թե նրա խոսքով հայոց լեզուն ոչ պարտադիր դարձնելով դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են, իսկ վերջերս էլ հայտարարել է, թե նախորդ կառավարությունից բավականին քրեական գործեր ունի հավաքած: Դասախոսը Նոր Հայաստանում բարձրագույն կրթությունը ղեկավարող անձ Արայիկ Հարությունյանից ցանկացել էր իմանալ՝ կա՞ արդյոք, քրեական գործ հայոց լեզվի ամբիոնի որեւէ դասախոսի վերաբերյալ: «Եթե կա այդպիսի տեղեկություն, խնդրում եմ հիմա հրապարակեք այդ անձի անունը, իսկ եթե ոչ՝ կխնդրեի, ինչպես որ հրապարակավ հայոց լեզվի դասախոսներին մեղադրել եք կոռուպցիոն գործողությունների մեջ, հրապարակավ նաեւ հերքեիք այդ փաստը»,-առաջարկել էր Ռիտա Սաղաթելյանը: Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

-Հիմա գամ, ձեզ, ձեր քաղաքական թիմին: Կոռուպցիոն գործերի մասին: Կոռուպցիան բավականին բարդ գործընթաց է բացահայտելու առումով: Բայց ձեր եղբոր տղայի կուսակցությունը անպայման կստանա էդ արկղերով քրեական գործերը: Հիմա մենք հարցումը արել ենք եւ կստանանք նաեւ պատասխանները;

– Կներեք, իմ հարցը հայոց լեզվի դասախոսների մասին էր:

-Հիմա եկել եք քաղաքական բանավեճի՞:

-Դուք եք քաղաքական բանավեճի վերածում: Ես հարցնում եմ՝ հայոց լեզվի ամբիոնի որեւէ դասախոս…, ունե՞ք որեւէ քրեական գործ, որ փող է վերցրել ու նշանակել է:

-Ես որեւէ ձեր գործընկերոջը ընդհատե՞լ եմ, թե՞ չէ: Բարի եղեք, լսեք մինչեւ վերջ, եթե նույնիսկ ձեզ դուր չի գալիս եւ ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Աստված չանի Արաիկ Հարությունյանին ոստիկանապետ կամ ՔԿ-ի պետ նշանակեն…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930