Լրահոս
Օրվա լրահոսը

Նևրոզների կլինիկան փակվում է․ շահառուները չգիտեն ինչ են անելու. «Ա1+» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2019 22:03

Քասախում գտնվող  Նևրոզների կլինիկան 2020 թվականի հունվարից այլևս պետական  ֆինանսավորում չի ստանա։ Ընթացիկ տարում այն եղել է մոտ 90 մլն դրամ:

Այնտեղ  այս պահին անվճար բուժվում են 50, իսկ տարեկան 700-ից  ավել հիվանդ։

Առողջապահության նախարարությունից  կենտրոնի տնօրեն Ցոլակ Հակոբյանին այս մասին տեղեկացրել են հոկտեմբեր ամսին, պատճառը՝ օպտիմալացումն է։ 1985 թվականից գործող կենտրոնը  իրականացնում է դեղորայքային, հոգեբանական, հոգեթերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ բուժում։ Այստեղ պարբերաբար  բուժում ստացողները  բողոքում էին  այս որոշման դեմ։

«Այսպիսի հիվանդանոց գոյություն չունի և բժիշկների վերաբերմունքը մեր հանդեպ և բուժումը հիանալի է։ Այստեղ նշանակություն չունի ով ես, որ շրջանից ես, բոլորիս նայում են հավասար։ Մարդիկ եկել են այստեղ, ունեն բազմաթիվ պրոբլեմներ, երեխաներ, թոռներ։ Եթե փակեն, էս մարդիկ գումար չունեն, բոլորդ էլ գիտեք միջին աշխատավարձը ինչքան է, կամ ասենք թոշակը ինչքան է»,- նշում է հիվանդանոցում պարբերաբար բուժվող «Զորավար Անդրանիկ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ, Արցախի պատերազմի մասնակից Վոլոդյա Մաթևոսյանը։

Հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Գոհար Սահակյանը նշում է, առողջապահության նախարարը ակնարկել է, որ նևրոզով հիվանդը  կարող է բուժումը շարունակել հոգեբանի հսկողության տակ կամ հոգեբուժարանի պայմաններում։ Սակայն բժշկուհին նշում է՝ նևրոզով հիվանդների համար հոգեբուժարանում բուժվելը կրկնակի սթրես  և անհարմարություններ կարող է առաջացնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930