Տավուշում այսօր ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Լորիս Չոբանյանը: 44-ամյա զինծառայողին վիրահատել են Բերդի հոսպիտալում: Կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ վիրավոր զինծառայողի վիճակը կայունանալուց հետո կտեղափոխեն Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Իսկ Արցախի սահմանին կրկին ականի պայթյունից երեկ վիրավորվել էր ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Աբրահամ Սադյանը: Նրա վիճակը ևս բժիշկները բավարար են գնահատում, առաջիկայում նա ևս կտեղափոխվի Երևան: