Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել. Ermenihaber.am

Նոյեմբեր 18,2019 21:00

Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը դեմ կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները:

Այս անգամ պատահել է հակառակը՝ թուրք լրագրողը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել լրատվական-վերլուծական կայքի խմբագրություն, Հայոց ցեղասպանությունը պետական թեզերով ժխտող իր հոդվածը հեռացվել է կայքից:

Դեպքը պատահել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրապարակումներով հայտնի, ազատական և ընդդիմադիր հայացքներով հայտնի «Gazete Duvar» լրատվական կայքում:

Կայքի գլխավոր խմբագիր Ալի Դուրան Թոփուզը հեռացրել է Գյուլգյուն Թյուրքօղլուի «Հայերի տեղահանությունը» վերնագրով հոդվածը՝ տեղադրելով իր գրած «Ներողության գրություն. ժխտողականության մերժում» վերնագրով հոդվածը:

«Շատ եմ ցավում: Շատ դժվար է ամոթս արտահայտելը»,- գրում է կայքի խմբագիրը՝ բացատրելով, որ իրենց կայքը չի ընդունում ժխտողականությունը, իսկ Թյուրքօղլուի հոդվածը հրապարակվել է առանց կարդալու, քանի որ այս օրերին թողարկող խմբագիրների պակասի պատճառով երբեմն մշտական թղթակիցների հոդվածները հրապարակվում են առանց ստուգման:

«Gazete Duvar»-ը ժխտողականությունը մերժող մտածելակերպով է առաջնորդվում: Դա տարածվում է նաև Հայոց ցեղասպանության խնդրի վրա: Ես հավատում եմ, որ մտքի ազատությունը մեզ չի պարտադրում ընդունել ժխտումը, աչք փակել դրա վրա ու օգնել դրա տարածմանը»,- գրել է Թոփուզը:

Իր հոդվածի հեռացումից ու գլխավոր խմբագրի ներողության գրության հրապարակումից հետո Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրող Գյուլգյուն Թյուրքօղլուն ազատման դիմում է ներկայացրել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930