Նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Դոհա պաշտոնական այցի նախօրեին, Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունում անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության արտգործնախարարությունների միջև։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը և Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ ԿՊ արտաքին գործերի պետնախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխիի (Sultan bin Saad Al-Muraikhi) գլխավորած պատվիրկութան կազմում էին Ասիայի հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Իբրահիմ Ալ-Համարը (Khalid Ibrahim Al-Hamar), ԿՊ ԱԳՆ այլ պաշտոնյաներ։
Ողջունելով հյուրերին՝ ԿՊ ԱԳ պետնախարարը գոհունակությամբ նշեց երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, որի վկայությունն է ՀՀ նախագահի նույն օրը մեկնարկող այցը Կատարի Պետություն, ինչպես նաև՝ Դոհայում ՀՀ դեսպանության հիմնադրումը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նույնպես կարևորեց քաղաքական երկխոսության ընձեռնած նման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և գլոբալ առկա խնդիրներին, զարգացումներին և դրանց շուրջ կողմերի դիրքորոշումներին։
Կարդացեք նաև
Պետնախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ԿՊ ԱԳՆ՝ Ասիայի հարցերով փոխնախարար Խալեդ Իբրահիմ Ալ-Համարի հետ։ Զրուցակիցներն առանձնացրին առաջիկա ժամանակահատվածի համար համագործակցության զարգացման կարևոր ուղղությունները։
ՀՀ ԱԳՆ