Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ձեր պապերը հաստատ ժամանակին եղան էլ են օգտագործել, բայց որեւէ մեկը ֆիքսե՞լ է զենք չլինելու փաստ». Անդրանիկ Քոչարյանը՝ բահով կռվելու, տանկերում վառելիք չլինելու մասին

Նոյեմբեր 18,2019 19:45

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերում վառելիք չի եղել:

Այսօր ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցին՝ դուք ասել էիք, որ հանձնաժողովում նաեւ այդ խնդրի հետ կապված եք ուսումնասիրություն անելու, ի՞նչ եք պարզել: Նա պատասխանեց. «Այս ամիսների ընթացքում մենք նաեւ այդ հարցերին փորձել ենք ինչ-որ պատասխաններ գտնենք: Առայժմ այս պահի դրությամբ մենք չենք լսել որեւէ դեպք դիրքերում, որ սպառազինությունը կարող է պակասի, որովհետեւ երբ պակասում է, հետեւից պետք է հասնի: Բայց որ դիրքերում դրանք եղել են, նույնիսկ բժշկական սպասարկման առումով այդպիսի թերացումների ականատես չենք եղել դեռ: Որպեսզի կարողանանք Կարեն Կարապետյանին լսենք, Հայաստանում շատերը կան, որոնց կուզենայինք լսել, օրինակ, Միքայել Հարությունյանը, Մինչեւ Կարեն Կարապետյանին լսելը էնքան ավելի կարեւոր մարդկանց պիտի լսենք: Գուցե հիմա Կարեն Կարապետյանին լսենք, ինքն էլ ասի՝ գիտես ինչ, ես էլ լսել եմ Պողոսյան Պողոսից»:

Ապրիլյան պատերազմի օրերին շատ էր քննարկվում այն, որ զենք չեն ունեցել, զինվորները բահերով են կռվել: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կախված իրավիճակից կարող է քար էլ վերցնեն, բահ էլ. «Ձեր պապերը հաստատ ժամանակին, երբ պետք է եղել, եղան էլ են օգտագործել, բայց որեւէ մեկը ֆիքսե՞լ է զենք չլինելու փաստ: Հիմա զենքը կա, զինամթերքը կրակել են՝ պրծել է, ես մի բանով պիտի շարունակե՞մ կռիվս…Նույնիսկ, եթե կամերա ունենան, կամերան պիտի խփեն մեկի գլխին»:

Հարցին՝ մահացած զինվորներից մեկի հայրն ասում էր, որ դիահերձման ժամանակ պարզել են՝ տղաները խոտ են կերել, նաեւ սնունդ չի մատակարարվել, այդ մասին տեղեկություններ հայտնե՞լ են՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ոչ, ես չեմ հավատում դրան: Ես մինչեւ հիմա ում լսել, եմ, նաեւ զինվորների, որոնք առաջնագծում ակտիվ գործողություններ են ծավալել, իրենք իրենց պաշարով…այդպիսի դեպքերի մենք չենք առնչվել: Չեմ կարող հայտարարել մի բան, որը քննիչ հանձնաժողովը չի արձանագրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930