Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ես ափսոսում եմ, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալ է եղել, եթե անակնկալ չլիներ, հաստատ մենք կլինեինք լրիվ այլ վիճակում». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 18,2019 18:55

«Այսօրվա հրավիրյալն առնչություն ունեցել է ՊԲ-ի հետ, եղել է ամենաարժեքավոր զինվորներից, այսօրվա քննարկումը հնարավորություն տվեց պատկերացնել այն ժամանակ մեր ամենակարեւոր ծառայություններից մեկի վիճակը»,- այսօր ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողները հարցրեցին՝ տեղեկություն կար, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունն իմացել է հարձակման մասին եւ գերագույն գլխավոր հրամանատարությունն ուշադրություն չի դարձրել, այս կասկածները հաստատվեցի՞ն այսօր՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ իրենք կասկածների հաստատման փուլեր չեն անցնում, ուսումնասիրություն են կատարում բոլոր ուղղություններով. «Մշտապես հետախուզություններն ունենում են որոշակի տեղեկատվություններ, որովհետեւ ունենում են տարբեր աղբյուրներ: Հիմա դրանք կվերածվեն գործողությունների հակառակորդի կողմից, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ շատ կարեւոր է, որ բանակի հետախուզությունները, մնացած կառույցները գործեն ներդաշնակ. «Հիմա մեր բանակի կառույցները հիմնականում գործել են սինխրոնիզացված, ուրիշ բան, որ որոշումների առումով պետք է գտնեն՝ արդյոք համահո՞ւնչ են եղել որոշումներին ժամանակային առումով, թե ոչ»:

Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հետախուզությունը տվյալներ ունեցել է հարձակման մասին, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասում է, որ հարձակումն անակնկալ է եղել, ի՞նչ կարծիք ունեք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես ափսոսում եմ, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալ է եղել: Եթե անակնկալ չլիներ, հաստատ մենք կլինեինք լրիվ այլ վիճակում: Ընդհանրապես պաշտպանական գերատեսչության ղեկավարները պետք է անակնկալի չգային, իրենք միշտ պետք է պատրաստ լինեն: Պատրաստ լինելը նշանակում է բանակի ստորաբաժանումները պահել պատրաստ վիճակում, իսկ կառավարման մեջ  ստորաբաժանումների սինխրոնիզացիան բերում է լիարժեք հաջողության: Եթե մի օղակ թերանում է, նույնիսկ չեք կարող այդ թերացումը չնկատես, ենթադրենք, այսինչ րոպեին պետք է լիներ նա այսինչ կետում, եթե նա ուշանա, դա նշանակում է կենտրոնում աջից հարված կստանա, որը անշրջելի հետեւանքներ կարող է ունենալ»:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ այսօր մենք ավելի պատրաստ ենք ու այսօր բանակի ղեկավարությունը դժվար թե անակնկալի գա. «Մենք հաստատ չենք լսի որեւէ մի ղեկավարի, որն ասի՝ մեր համար անակնկալ կարող է լինի Ադրբեջանի ուղղությամբ այսինչ մտահղացումը, կամ զինատեսակների կիրառումը»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, տարօրինակ է, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալներ են եղել, բանակը միշտ պետք է պատրաստ լինի ու դա է հենց տարբերությունը ապրիլյան պատերազմի շրջանում ՊՆ-ի ու այսօրվա ղեկավար կազմի միջեւ. «Եթե Արտակ Զաքարյանն իրոք նման բան ասել է, դա իմ համար էլ դարձավ անակնկալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930