Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանին դեռ ասֆալտին չեն պառկեցրել

Նոյեմբեր 18,2019 18:03

«Որեւէ մեկը, լինի նախկին թե ներկա, որեւէ մեկը, ով հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, չփորձի մտածել, թե հիմա կարող է թպրտալ: Կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե չանեն, այդ տեսարանները կտեսնեք իրականության մեջ»,- օրերս խորհրդարանի ամբիոնից իր արդեն ավանդական սպառնալիքն էր հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս խոսքը կարող էր ուղղված լինել միայն մեկ հոգու` ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Գյումրու ամենաերկարակյաց քաղաքապետը հենց Վարդան Ղուկասյանն է`քաղաքապետ է եղել 1999-2012 հատվածում:

Իսկ Նիկոլ Փաշինյանի նշված հայտարարության պատճառը`քրեական ենթամշակույթին հարելը կամ մասնակցություն ունենալը քրեականացնող օրինագիծն էր, որի առիթով, Վարդան Ղուկասյանը կարծիք էր հայտնել, թե օրենքով գողերից խելոքներ աշխարհում չկան, եւ որ իր օրոք Գյումրին «ամենա ոչ կրիմինալ» քաղաքն է եղել:

Քրեական ենթամշակույթի հարելու կամ մասնակցության մասին վեճը թողնելով դրա մասնագետներին, միայն արձանագրենք, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան, երկրի թիվ մեկ ամբիոնից, փաստորեն, հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին`ասելով, որ Վարդան Ղուկասյանը հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է:

Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց`վարչապետի հայտարարությանը ընթացք տրվե՞լ է: Դատախազության պատասխանը հետեւյալն է. «Տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում նաև ձեր կողմից նշված անձի պաշտոնավարման ընթացքում, Գյումրի համայնքում կատարված ամենատարբեր բնույթի առերևույթ հանցավոր դրսևորումների, չարաշահումների փաստերով քննվել և շարունակում են քննվել քրեական գործեր: Դրանց շրջանակներում իրավական գնահատականներ են տրվում և տրվելու այդ հանցավոր գործողություններին առնչություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում նաև Գյումրու քաղաքապետարանի պաշտոնատար անձանց արարքներին»:

Այսօր Վարդան Ղուկասյանը Գյումրի համայնքում ամենատարբեր բնույթի առերևույթ հանցավոր դրսևորումների, չարաշահումների փաստերով քննվող որեւէ քրեական գործով որեւէ կարգավիճակ չունի:

Սա նշանակո՞ւմ է, որ քննել ու Վարդան Ղուկասյանի թալանի մասին այդպես էլ ոչինչ չեն գտել: Թե՞ Նիկոլ Փաշինյանը Վարդան Ղուկասյանին նկատի չուներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930