Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շահագրգիռ կողմերին առաջարկում ենք հանդիպել և խնդրին տալ մեր պետական և ազգային շահերից բխող հանգուցալուծում. ՍԴՀԿ

Նոյեմբեր 18,2019 16:33

Հետևելով Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները ԲՈՒՀ-երից դուրս բերելու հետ կապված՝ վերջին շրջանի իրադարձությունների զարգացմանը՝ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մի շարք ուժեր ցանկացած արհեստականորեն ստեղծված առիթ կեղծ լուրերի հիման վրա և մանիպուլացիաների միջոցով պատրաստ են ծառայեցնել քաղաքական շահարկումների և  քաղաքական դիվիդենտների հավաքման։

Ուստի, ելնելով մեր ազգային և պատմական արժեքներից, ՍԴ Հնչակյան կուսակցությունը կարծում է, որ ներազգային և ներպետական հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ու պայմանավորվածությունների միջոցով։

Կասկածի տակ չդնելով որևէ ուժի, կառույցի կամ անհատի հայրենասիրության զգացումը՝ դիմում ենք շահագրգիռ կողմերին՝ Հայոց լեզվի և Հայոց պատմության ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին, գիտական և դասախոսական կազմին, ԿԳՍՄ նախարարությանը՝ առաջարկելով հանդիպել պատվիրակություններով և տալ խնդրին հանգուցալուծում սեղանի շուրջ, որը կբխի մեր պետական և ազգային շահերից։

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը խնդրի հանգուցալուծման համար:

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930