Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ համար նշանակություն չեն կարող ունենալ անձանց անունները». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու

Նոյեմբեր 18,2019 15:23

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը: ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկում է նրա թեկնածության հարցը:

Արման Բաբաջանյանը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կվարվի, թե հանձնաժողովը քննելիս լինի Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Էդմոն Մարուքյանին կամ Գագիկ Ծառուկյանին, կամ էլ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող հարցեր:

«Եվ ի՞նչ երաշխիքներ եք տեսնում, որ հանձնաժողովի անդամները զերծ կմնան քաղաքական եւ նեղ անձնական շահերից եւ կաշկանդված չեն լինի այդ պարագայում»,-հարցրեց Բաբաջանյանը:

Նարեկ Համբարձումյանը պատասխանեց. «Իմ աշխատանքը միշտ պահանջել է լինել օբյեկտիվ: Ինձ համար կարեւոր է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը: Ինձ համար նշանակություն չեն կարող ունենալ անձանց անունները, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների: Կատարել եւ կատարելու եմ միայն օրենքի պահանջը՝ լինել օբյեկտիվ եւ անաչառ: Ես ապաքաղաքական եմ եւ այդպիսին կլինեմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930