Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մտահոգությունները պետք է այն ժամանակ լինեին, հավաքվեիք, ասեիք՝ ախպեր ջան, էս ի՞նչ եք անում». Անդրանիկ Քոչարյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին

Նոյեմբեր 18,2019 14:52

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից ամեն ինչ արվում է, որ դատաքննությունը չսկսվի: Որոշ կայքեր ազդեցության տակ ընկնելով, անընդհատ հարցնում են՝ բա խի՞ չի սկսվում դատաքննությունը: Հարցրեք փաստաբաններին՝ խի՞ չեն թողնում, որ սկսվի դատաքննությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու շուրջ տեղապտույտով անընդհատ փորձում են մեկ-երկու օր հետաձգել. «Ի՞նչ են սպասում՝ ենթադրել կարելի է: Բայց բոլոր հարցերի պատասխանը դատաքննության միջոցով կկարողանա մեր հասարակությունը ստանալ՝ վերջին հաշվով դա որակյա՞լ գործ է, թե՞ ոչ: Առավոտից իրիկուն ասում են՝ «էնտեղ գործ չկա, ջուր ա», բա որ ջուր է, թողեք թող սկսի տեսնենք էդ ջուրն ուր է հոսում: Ջրի հոսքը կանգնեցրել եք, շեղել եք, սառեցրել եք եւ հիմա մեղադրում եք առավոտից-իրիկուն: Բա 70 հատորի մեջ ի՞նչ է, դատարկ թղթե՞ր են»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ փաստահավաք խմբում դեռ տեղեկացված չէին 0038 հրամանի մասին, բայց աշխատանք տանում էին, նյութեր էին փորձում գտնել, որ բանակն օգտագործվել է. «Այդ ապացույցը հաստատվեց, երբ ընդամենը Մարտի 1-ի լսում եղավ պարոն Փաշինյանի կողմից 2018-ին: Փաստահավաք խմբի վերջին զեկույցը եղավ 2010-ին, միշտ հերքվում էր 0038-ի մասին, նույն Գեւորգ Կոստանյանի, մյուսի կողմից, նույն Սեյրան Օհանյանն ասում էր՝ այդպիսի բան գոյություն չունի: Հենց երկրում քաղաքական իշխանություն փոխվեց, արդեն հաստատեցին: Հիմա էլ ասում են՝ ոնց որ թե առավոտ էր, արտակարգ դրությունից մի ժամ առաջ էր…Այդպես չի, թողեք դատաքննությունը սկսվի՝ ամեն ինչ պարզ կլինի»:

Մենք հարցրեցինք, թե «Վերնատուն» ակումբի հետ կապված մտավախություններ ունե՞ն իշխանությունները՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ միակ մտավախությունը Վերնատուն անվան հետ է կապված. «Այն ժամանակ մեծերը հավաքվել էին ի՞նչ խնդիր լուծելու, հաստատ իշխանության չէ, չէ՞: Երբ ես նայեցի, թե քննարկվող հարցերը, կապված էին թե բանակի, ինչ-որ մտահոգությունների հետ: Այդ մտահոգությունները պետք է այն ժամանակ լինեին, հավաքվեիք, ասեիք՝ ախպեր ջան, էս ի՞նչ եք անում»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930