Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան, ամեն ինչ արեք, որ գա ու նախաքննական մարմնին պատասխանի». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 18,2019 14:09

«Այսօր ես նկատեցի, որ Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան, ամեն ինչ արեք, որ գա ու նախաքննական մարմնին պատասխան տա»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա ասաց, որ Կոստանյանի ցանկությունը չի երեւում, թե նա երբ է գալու. «Գեւորգ Կոստանյանը չի տնօրինում, ինքը գլխավոր դատախազը չի, որ որոշի՝ ում կանչեն, ում ոչ, ու հիմա նախաքննական մարմինը եթե իր հետ կապված հարցեր ունի, պետք է գա: Հեչ պետք չի Էյնշտեյնի աֆորիզմների հետեւում ցույց տա, որ ինքը այնքան կարեւոր է, որ փորձում է իրեն հավասարեցնել Էյնշտեյնի հետ: Ինքն էլ է գիրք կարդում, այլ մարդիկ էլ են գիրք կարդում: Գիրք կարդալու մեջ չի խնդիրը, խնդիրը նրա մեջ է՝ ամեն մարդ իր պաշտոնավարման ընթացքում պատասխանատվություն կրե՞լ է եւ կրո՞ւմ է իր կատարած քայլերի համար: Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը, թող գա եւ պատասխանի նախաքննական մարմնի հարցերին: Նախկինում, երբ ապօրինությունների էին դրդում զինվորականների, ներքին զորքերի ծառայողների, հիմա նախաքննական մարմինը ձեռք է բերել ապացույցներ, որի պատասխանը պետք է տա նաեւ Գեւորգ Կոստանյանը: Խնդիրը իր կարդացած գրքերի քանակի մեջ չի: Կարող է միլիոն հատ գիրք կարդա, բայց պետք է գա ու նախաքննական մարմնի հարցերին պատասխանի»:

Անդրադառնալով Միքայել Հարությունյանին՝ նա ասաց, որ «Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ նա եղել է պաշտպանության նախարարության համար մեկ պաշտոնյան: Չի կարող ՊՆ նախարար թեկուզ մեկ վայրկյան աշխատած մեկը թողնի երկիրը, հեռանա եւ որեւէ բացատրություն չկա: Օր առաջ Միքայել Հարությունյանը եւ իր ընտանիքի անդամները պետք է գիտակցեն, որ Միքայել Հարությունյանը եղել է նաեւ մեր ԳՇ պետը, ՊՆ նախարարը, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումները չեն, որ պետք է նրան մղեն մեր երկրի սահմաններից դուրս: Նա պետք է վերադառնա ու ընդամենը տա բացատրություն, թե հայտնի 0038 գաղտնի հրամանը ոնց է ծնվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930