Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձր աշխատավարձը հանձնաժողովի անդամներին զերծ կպահի կոռուպցիայից». Էդգար Շաթիրյան

Նոյեմբեր 18,2019 12:40

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը:

Էդգար Շաթիրյանն իրավագետ է, նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործող անդամ:

«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատկերացնում հանձնաժողովի անդամին կոռուպցիայից զերծ պահելու գործընթացը:

Էդգար Շաթիրյանը պատասխանեց, որ այդ մեխանիզմների հիմքում առաջնահերթ մարդկային եւ մասնագիտական գործոններն են. «Եթե մարդու մեջ չկա, այն խթան է հետագա գործունեության համար: Իսկ իրավական առումով հարցը տեղափոխվում է սոցիալական երաշխիքների հարթություն: Հանձնաժողովն ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ, սահմանված են աշխատավարձի բարձր գործակիցներ, ինչը կարող է կոռուպցիայից զերծ մնալու գործոն լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930