Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ պաշտոնյաներին կարիք կա նվեր տալու». Լիլիթ Ալեքսանյանը՝ կոռուպցիոն ռիսկի մասին

Նոյեմբեր 18,2019 12:22
meqena

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված Լիլիթ Ալեքսանյանի թեկնածության հարցը: «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչ մեխանիզմներ կարող է առաջարկել երկրից ապօրինի կերպով դուրսբերված եւ օֆշորային գոտիներում հանգրվանած գումարների վերադարձի ուղղությամբ:

Լիլիթ Ալեքսանյանը պատասխանեց. «Ինչպես նշեցիք, այդ գումարներն օֆշոր են գնում, եւ այդտեղ գուցե հանձնաժողովի լիազորությունները սահմանափակ լինեն: Ավելի խորն ուսումնասիրություններ են պետք միջազգային փորձի: Գործիքակազմ առաջարկելուց այս պահին զերծ կմնամ, բայց վստահ եմ, որ առաջարկներով հանդես գալու դեպքում հանձնաժողովում կքննարկենք եւ կհանգենք որոշակի լուծումների»:

«Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ նկատեց՝ ելույթում Լիլիթ Ալեքսանյանը նշել էր, որ պաշտոնյաներին տրվող նվերները եւս պետք է վերահսկել. ի՞նչ մեխանիզմ կառաջարկի դրա համար: Լիլիթ Ալեքսանյանը նշեց. «Այնպես չէ, որ պաշտոնյաներին կարիք կա նվեր տալու: Քաղաքացին պետք է գիտակցի, որ պաշտոնյան արդեն իսկ վարձատրվում է իր աշխատանքի համար: Քաղաքացիների կողմից պաշտոնյաներին նվերներ փոխանցելը հնարավոր է կանխել: Պաշտոնյան նվեր ստանալիս կարող է ասել՝ «օրենքը սահմանում է, որ ես չեմ կարող նվերը հենց այսպես ընդունել եւ հետագայում կասեմ՝ հնարավո՞ր է այն ընդունել, թե ոչ»: Անսովոր է, բայց հնարավոր է նման մշակույթ ձեւավորել քաղաքացիների շրջանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930