Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ ներկայացուցչությունը հանդարտության կոչ են արել երկրի ներսում

Նոյեմբեր 18,2019 11:55

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ ներկայացուցչությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով խաղաղ հավաքներին և խոսքի ազատության իրավունքին և կոչ անելով մնալ օրենքի և սահմանադրության շրջանակներում:

«Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ ներկայացուցչությունը գիտակցում են Վրաստանի հասարակության մեծ մասի խորը հիասթափությունը այն բանից հետո, երբ խորհրդարանը չընդունեց սահմանադրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ էին 2020թ. լիարժեք համամասնական խորհրդարանական ընտրությունների անցնելու համար»,- ասվում է հայտարարության տեքստում:

Դրանում ընդգծվում է, որ համամասնական ընտրակարգին անցնելու մտադրությունը ընկալվել էր որպես վճռական քայլ ժողովրդավարության ճանապարհին, մինչդեռ խորհրդարանում դրա տապալումը սրեց լարվածությունը իշխող կուսակցության, մյուս քաղաքական ուժերի և քաղհասարակության միջև:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ աշխատանքներ սկսել վստահության վերականգնման ուղղությամբ՝ կառավարության, բոլոր կուսակցությունների և քաղհասարակության միջև հանդարտ և հարգալից երկխոսության միջոցով՝ բոլորի համար ընդունելի ուղիներ փնտրելու նպատակով:

Մենք լիարժեք պաշտպանում ենք խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը: Կոչ ենք անում բոլորին, ովքեր օգտվում են այդ իրավունքից, գործել օրենքի և սահմանադրության շրջանակում: Կոչ ենք անում կողմերին գործել երկրի շահերին համապատասխան»,- ասվում է հայտարարության տեքստում:

Նոյեմբերի 18-ին Վրաստանում ավելի քան 20 կուսակցություններ բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում՝ ի պատասխան խորհրդարանում սահամանադրական բարեփոխումների տապալման: Հետո նրանք կոչ են արել պիկետ անել խորհրդարանի դիմաց և շրջափակել շենքի բոլոր երեք մուտքերը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930