Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ով չկարողացավ թիմի հետ մեկնել Իտալիա անձնական խնդիրների պատճառով, ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պարզաբանել է իրավիճակը և հաջողություն մաղթել հավաքականին առաջիկա խաղում:
«Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ պատճառով չկարողացա հավաքականի հետ մեկնել Իտալիա, ինչի համար շատ ցավում եմ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում