ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների միջեւ բոուլինգի բաց առաջնությունն ավարտվեց:
Մասնակցեցին դիվանագիտական յոթ եւ PRESS լրագրողական թիմերը: Մամուլի ներկայացուցիչներին մրցաշար ընդգրկել եւ հրավիրել էր դիվանագիտական առաքելությունների միջեւ մարզական մրցաշարերի նախաձեռնող եւ կազմակերպիչ, Ուզբեկստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը:
Կանոնակարգի համաձայն, որակավորման փուլում հինգ լավագույն արդյունքներ գրանցած թիմերը՝ PRESS-ը, Չինաստանի դեսպանատան Chinese Dream, ՌԴ դեսպանատան Russia, Լիտվայի դեսպանատան Neamunas եւ ՀՀ արտգործնախարարության Erebuni թիմերն այսօր լավագույն եռյակին որոշեցին եզրափակչում:
Կարդացեք նաև
Ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր թիմերը խաղացին երկու փուլ՝ «ցերեկային» եւ «գիշերային» ռեժիմով: «Ցերեկային» ռեժիմում լավագույն միջին արդյունքը ցույց տվեցին չինացիները՝ 119, 25 միավոր, «գիշերայինում»՝ լրագրողների թիմը՝ 124,5:
Եզրափակչի երկու մրցափուլերի ընդհանուր հաշվարկով մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ հաջորդականությամբ. 1. Chinese Dream`121,25 միավոր, 2. PRESS` 118,75 միավոր, 3. Russia` 113,6 միավոր:
Լրագրողական թիմում հանդես եկան. Աշոտ Հակոբյան, Ռուզան Մինասյան (երկուսն էլ՝Aravot.am եւ «Առավոտ» օրաթերթ), Մարինե Կարապետյան (Կովկասի բնության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու), Անահիտ Գրիգորյան (Հայաստանի բնության պետական թանգարանի հասարակության հետ կապերի պատասխանատու):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ