«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հակամարտող կողմերից հնչող մեկնաբանություններին:
Մաքֆարլեյնի խոսքով՝ այն հիմքը, որի շուրջ կողմերը պետք է համաձայնության գան, վաղուց հայտնի է, կարող են տարաձայնություններ լինել միայն դրանց դետալային հարցերի շուրջ, եթե մեծ հարցերը կարգավորված լինեն:
«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա, դա Մադրիդյան սկզբունքներն են, և դրա երկու սկզբունքների շուրջ կան լուրջ տարաձայնություններ՝ ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Երբ կողմերն ընդունեն բոլոր սկզբունքները, կարելի է համարել, որ հակամարտությունը մոտ է կարգավորմանը: Իսկ երբ դրանք խեղաթյուրվում են, ներկայացվում կիսատ, չեն ընդունվում, նշանակում է, որ հակամարտությունը չի կարգավորվելու, շարունակելու է պահպանվել ստատուս-քվոն, քանի որ խոսքն էական երկու սկզբունքների մասին է, առանց որոնց, այլ սկզբունքի հիման վրա նման հակամարտությունը չի կարող կարգավորվել: Հակամարտության վերջնական կարգավորման բանալին թաքնված է այս երկու սկզբունքների ետևում»,- ասաց բրիտանացի վերլուծաբանը՝ ավելացնելով, որ բանակցությունները դեռ այս փուլին չեն հասել:
Նայած թե «վերջնական կարգավորում» ասելով ինչ է հասկացվում:
Եթե դա Հայաստանի դանդաղ հյուծումով վերջնական վերագաղութացումն է ու Արցախի վերջնական կորուստը, ապա այս «վերլուծաբան» պրոպագանդիստի հիշատակած «մադրիդյան սկզբունքները» հենց դրա ճանապարհն է:
Իսկ եթե կարգավորումը ենթադրում է Հայաստանի հետագա ինքնիշխան գոյության ու կենսունակության ՆՎԱԶԱԳՈՒՅՆ պայմանների ապահովում, ապա ինքնիշխանության ԼԻԱՐԺԵՔ վերականգնման ուղին (որպես 1918թ-ի Հանրապետության իրավահաջորդը հանդես գալու հիմքով) ու բանակցային ՈՂՋ փաթեթը (որտեղ Արցախի հարցը բնականաբար ընդամենը մի մաս կլինի) այդ տրամաբանությամբ վերաֆորմատավորելու տարբերակը ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ:
Ուշադիր է պետք լսել ՄԵՐ լավագույն վերլուծաբաններին, դրսի «հեղինակավոր դասատուներին» չխաբվելու համար՝
https://www.youtube.com/watch?t=9&v=P9TbFAOYdLM