«Բարև, թագավոր ջան», «Բարև, ընկեր Փաշինյան»,- եղվարդցիներն այսպես դիմավորեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա շրջայց է իրականացնում ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/727739291069023/?__xts__[0]=68.ARAzWlpFG–Pmp5hlC7fzvzrQJIl5UqT6StKi4PVtbOO69KwYg1et9bnDSm0oJRniwo43IqYmQfhi8x8W6U5HhGT5dTYgmjUsg1SskdGRlQEfA5ZPA2lGLQmlCB1_zqkORiMs0uHDQxVlHa9QJmhcY6gEQLXwpxVe4QBx_hk343U4PSWfEr2dAJJ1u2RfUYf0cxI2XxUvAuQRaUK6F3oAV5qo9v0zjzBk9902pYxXEl8UOL-9LIIiusi13ttMtp1tfB-SCpSEEV0mDp70ylAERdauLM-WV7KFBaWsdpFmWLpB05C6VO8U-M4KyJ2wFksYn8eYrcLFzkHHg2GgKOAesTfSrSO-WbZ1uw&__tn__=-R
Տեսնելով Նիկոլ Փաշինյանին՝ եղվարդցի տատիկներից մեկն ասաց. «Ես քեզի երկու խոսք ունեմ ասելու, ով ինչ կանի, թող անի, դու քո խելքովդ ժողովրդին առաջ տար, նախանձություն են անում: Քեզնից շատ գոհ եմ»:
Կարդացեք նաև
Մյուսներն էլ՝ մենք ձեր թիկունքին կանգնած ենք: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ժողովուրդը մեզ պետք է տեր կանգնի, մենք պետք է ծառայենք ժողովրդին»:
Եղվարդցիները բարձրացրին աշխատատեղերի խնդիրը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճանապարհին Եղվարդ գալուց տեսավ, որ պահածոների գործարան են կառուցում և վստահեցրեց, որ աշխատատեղերի հարցը ժամանակի ընթացքում կլուծվի: Այնուհետև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից միկրոբիզնեսը հարկերից լրիվ ազատվելու է և չպետք է հույսը դնել, որ ուրիշն աշխատատեղ տա:
Եղվարդցիներից մեկն էլ հարցրեց՝ ե՞րբ են լինելու սահմանադրական փոփոխություններ, պետական ենթակառուցվածքների փոփոխություն: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Փետրվարին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով կստեղծենք: Ափալ, թափալ բան չենք անելու, փախեփախի անհրաժեշտություն չկա»:
Եղվարդցիներից մեկը հայտարարեց՝ մեր քաղաքապետը ընտիր քաղաքապետ է: Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքապետին չգովալ, այլ գործը գովալ:
Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ կառուցվում է 12 խմբով մանկապարտեզ և վստահեցրեց. «Շուրջ 300 երեխայի համար մանկապարտեզ ենք կառուցում: Դրանով Եղվարդում նախադպրոցական կրթության հարցն ենք լուծում»: Հարցին՝ իսկ հետագայում ո՞նց են լուծելու ֆինանսավորման հարցը, համայնքի ղեկավարը պատասխանեց՝ համայնքի բյուջեն նախատեսում է՝ հաստիքացուցակով, ամեն ծախսերով պլանավորում ենք»:
Նիկոլ Փաշինյանը Զովունիում ծանոթացավ խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներին: Նորայր Սարգսյանն ասաց, որ այժմ Զովունիում կես ժամ քառասուն րոպե ջուր չեն ունենում, այս ջրագծի շնորհիվ այդ հարցը կլուծվի:
Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին: Այն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2545043985532423/?__xts__[0]=68.ARDnCHmG4engpDIQPep03lqEMdCZlrUCQ8AZxJoI-PEKRshNkJuXNv2l5__Cv75jYj_KyTAuqJmaGrPULNUayGrQNum5QsJmVb3v7XjdUjTxkRgLKz7yiU6L4GRVr9eNAfkZ6E6d6-Qs3nQviCfgvg1ni7kOrSv_dUHjrSB8-DDzcNswQFn1ov_PaQ-Mnq_tSEBw4k-WUqNceGprvuAWv-vXEQOvS1thTqZcMDFDRCoFEb0tU8jtZr1oZ8R2DTuMS-cQDdRsSlHp_HgJTie5IlJz4P1svKNuXM1VfDnJTWQ3aZOUgd2HbjlZVIHKC_AkQ1Tof74xig7vP4sHVe4t3A4hwuSh4e4DEEgy8Q&__tn__=-R
Այստեղ Նիկոլ Փաշինանն ասաց, որ հավասարապես Եղվարդն էլ է բոլորիս հայրենիքը և հորդորեց բոլորին ազատվել այն հոգեբանությունից, թե մեզ որդնած բրինձ չտվեցին:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ նաև Նոր Երզնկա համայնքում կատարված աշխատանքներին: Համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանն ասաց, որ նպատակ ունեն համայնքի մուտքը թարմաներով զարդարել: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պատկերացնո՞ւմ եք՝ թարմաներով լինի, խաղողի ողկույզներն էլ կախված լինեն, մի հրաշք բան կլինի: Զբոսաշրջիկներին ոնց կգրավի»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2310536862502181/?__xts__[0]=68.ARArI1NC7u6Qoe4stMYnoLFpZeV9Pd16QUun5sY5-zIAdncy592-wbq4DNcf6WZYZd0YtEeGSZ1GqO189G96mF4YKYLdVvjZ_Jtj4LbeAFuQve_y1UfyL9nytOGoRAEQzuSiAvRCJx2fjd7OtkzRkNFjJh9y9YqtDy1BGkG4mele8Es5pzuIHXxs3HPZ8OP09YqNSg6PW_on1fBg2suuz7b7P6Ojq-9rRH1if77RZro0_cx-rFXPHj9jPdpjPG-RWtpKfnRsuZS4wERzn_BKndGD194FCC80wvzBKhciutfx01LMkPPvroh-ZR5G-30nJkfr2m2AkuYb6esj9aUeqHEInsXo-MSY_nWySA&__tn__=-R
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ