Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս շորերը գիտեին՝ անցնելու ենք, դրա համար էին չէ՞ տվել. նոփ նոր, կես ժամ առաջ հագած շոր է». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 17,2019 15:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին այցելեց ՀՀ Կոտայքի մարզի համայնքներ՝ ծանոթանալու համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքները դանդաղում են, քանի որ Գազպրոմի խողովակներն են զուգահեռ անցկացվում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2534994469870285/?__xts__[0]=68.ARDgc56ikllgNbmXri4E-tUt_Llo-ZjQeFHePNZz_1V7_BcTksEPgRccM5hGYvDU7rsva-H_3GY8u0ulfZOuXkkoq6yWK-U9pOB8aRziceCvwOW0e_NWQETdjf9lqxWX6XolZ12fBFhqsZPrMqnxjtoLngQyZpr3QIHRiSRCnaGQJhMMGoZGuN9T356Wm8spk4eXa9-DlxwXRLjzwdG2nZZklJF56X3I7b-cz4gbSA5DSHzjfz8V6NJZpoLzDw7h5Ae7ARVXa3e5iJl193Iqo5G–A-uaPx1cBvCBwtW5nal41iWRJ-NnQy3Co2n9TBZQ31E6wimDOftrfpCJt0J-UPKqS0djgCHC8oJVb7U&__tn__=-R

Շինանարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը վարչապետին տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսված է՝ աշխատանքները մյուս տարի կավարտվեն:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ եղանակն իրենց կողմից է և կարող են արագ իրականացնել աշխատանքները: Հետո էլ հարցրեց՝ իսկ մինուսի ժամանակ կարո՞ղ եք աշխատել: Շինարարը պատասխանեց՝ այո: Նիկոլ Փաշինյանն էլ զգուշացրեց՝ սարքելիս էլ որակով պետք է սարքեք, թե չէ չենք ընդունելու:

Այս երկխոսությունից հետո ՀՀ վարչապետը շրջեց ճանապարհով և դիմելով շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներին՝ ասաց. «Էս շորերը գիտեին անցնելու ենք, դրա համար էին չէ՞ տվել: Նոփ նոր, կես ժամ առաջ հագած շոր է»:

ՀՀ վարչապետին ուղեկցող Սուրեն Պապիկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը նրան հայտնեցին, թե իրոք, տեղյակ չեն եղել: Վարչապետն էլ նրանց դիմեց ու ասաց. «Ա, իմացել են, որ անցնելու ենք, դուք էլ հո բան չե՞ք…վաղուց էի ուզում այդ մասին խոսել, հիմա ասեմ: Պետք է այդ կոլտուրան մտնի, որ բանվորի շորը իր հին շորերը չպետք է լինեն, նախարարը հո իր հին շորերով չի՞ գնում գործի, այդպես էլ բանվորը պետք է լինի: Պետք է բանվորական համազգեստի հարցը լուծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930