Վետերան շախմատիստները շարունակում են պայքարը Բուխարեստում ընթացող 50 եւ 65 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Հինգ տուրից հետո ավագ տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը վաստակել է 4,0 միավոր եւ ընթանում է ութերորդ հորիզոնականում: Կրտսեր վետերանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Մովսիսյանը 4,0 միավորով առայժմ 5-րդն է, Արտաշես Մինասյանը (նկարում) 3,0 միավորով՝ 38-րդը, իսկ Վլադիմիր Պողոսյանը՝ 65-րդը (2,5 միավոր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ