Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոկոլիով եւ թարխունով թանձրապուր

Նոյեմբեր 17,2019 12:30

Բրոկոլիի օգտակարության մասին գիտեն բոլորը: Այս ապուրն այն քիչ դեպքերից է, որ ոչ միայն օգտակար է, այլեւ շատ համեղ:

Անհրաժեշտ մթերքները

Բրոկոլի- 0,5 կգ

Սոխ-1 գլուխ

Սխտոր-2 պճեղ

Թարխուն-5-6 ճյուղ

Ոչ աղի պիստակ –  մի բուռ

Կարագ – 1 ճաշի գդալ

Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ

Աղ եւ սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բրոկոլին լավ լվացեք: Ծաղկագլուխներն առանձնացրեք: Ցողունի հատվածները կեղեւահանեք: Բրոկոլիի առողջ տերեւները նույնպես  լվացեք, դրանք էլ են օգտագործվում ապուրի համար: Սոխն ու սխտորը մաքրեք, լվացեք: Թարխունը լվացեք, տերեւներն առանձնացրեք ցողունից:

Կաթսայի մեջ 0,5-0,8 լ ջուր լցրեք, դրեք թող եռա, ավելացրեք երկու- երեք մասի բաժանած սոխը, սխտորը, բրոկոլիի կեղեւահան ցողունները:

Թողեք եփվի մոտ 10-15 րոպե, ապա ավելացրեք բրոկոլիի տերեւներն ու ծաղկագլուխները, թողեք եփվի եւս 10 րոպե, ապա ավելացրեք մաքրած պիստակը, թարխունի ճյուղերը, աղն ու պղպեղը, կարագը, կրակն անջատեք, եւ կաթսան լավ փակեք կափարիչով: Մոտ 5 րոպեից հարեք ձեռքի կոտորակիչով (բլենդերով), ավելացրեք ձիթապտղի յուղը ու մատուցեք:

Կարող եք մատուցել վրան 1 ճաշի գդալ թթվասեր ավելացրած:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930