«Իլ Ֆոլիո» հանրահայտ իտալական պարբերականը կրկին թիրախավորել է Հայաստանը և այս ամսվա «Ինովազիոնե» տեխնիկական հավելվածը Եուջենիո Քաուն նվիրել է Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի խորը վերլուծությանը: Լինելով նախկին ԽՍՀՄ տեխնոլոգիական հանգույց՝ Հայաստանը վերափոխում է իր ճակատագիրը և դուրս է գալիս իր աշխարհագրական մեկուսացումից՝ տեխնոլոգիական զարգացման միջոցով: ՏՏ ոլորտը երկրի տնտեսության զգալի մասն է կազմում և տարեկան աճում է 20% -ով՝ ըստ Բրեվիսի երևանյան գրասենյակի:
Անցած տասնամյակների ընթացքում այս փոքր և միայն ցամաքով շրջապատված երկիրը վերածվել է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովտի, որը տուն է դարձել այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են FAST-ը (Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ), PicsArt-ը, TUMO-ն և IUNetworks-ը: Վերջինս, ունենալով մոտ 250 աշխատակից, լուծումներ է ներդրել մի շարք երկրների պետական կառավարման թվայնացման ոլորտում, այդ թվում հենց Հայաստանի, որտեղ հարկերի հավաքագրումը գրեթե ամբողջությամբ թվայնացված է:
Հայաստանի եվրոպացի բարեկամներ (EuFoA) հ/կ-ն և FAST-ը տրամադրել են կազմակերպչական և նյութատեխնիկական օժանդակություն՝ սույն հոդվածի պատրաստման համար։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ»