Ս/թ նոյեմբերի 15-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ԵՊԼՀ Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի ուսանողները կազմակերպել էին միջոցառում, որի շրջանակներում ընթերցվեցին Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների թարգմանությունները յոթ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, չինարեն, ռուսերեն և վրացերեն:
Միջոցառման բացումն արեց ԿՄՄ ֆակուլտետի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լարիսա Գևորգյանը: Միջոցառմանը ներկա էին ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ԵՊԼՀ ուսանողներ:
Գրական և հաճելի մթնոլորտում հանդիսատեսը վայելեց միջոցառումը, հնչեցին բազում դրական արձագանքներ, իսկ մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով:
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ