Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ ընդամենը մի հարց տամ՝ ՍԴ դատավորի վերջին ընտրությունները քաղաքական պայմանավորվածությունների արդյո՞ւնք էր, թե՞ ոչ». Ալվինա Գյուլումյան

Նոյեմբեր 16,2019 14:55

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորումը» «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ՍԴ-ի հարցում մի ելակետ կա՝ տեղի՞ է ունեցել հեղափոխություն, թե՞ ոչ. «Եթե իշխանափոխություն է լինում, տրամաբանական է, թե ինչո՞ւ պետք է մյուս ինստիտուտները չշարունակեն գործել: Բայց եթե մենք ելնում ենք այն սկզբունքից, որ տեղի է ունեցել հեղափոխություն, ապա այդ դեպքում անխուսափելիորեն հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ տեղի ունեցավ դա»: Ըստ Սաքունցի, պետական մարմինների լեգիտիմության կարեւոր երաշխիք է Սահմանադրության լեգիտիմությունը. «Իհարկե, թղթի վրա ամեն ինչ ճիշտ է տարբերակը մեզ չգոհացրեց»: Սաքունցն օրինակներ բերեց ՍԴ-ի կայացրած քաղաքական որոշումներից ու վստահեցրեց, որ ՍԴ-ի նկատմամբ վերաբերմունքն էլ քաղաքական պայմանավորվածության համատեքստում է:

Սաքունցը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համար իր լուծումն ունի՝ Սահմանադրական հանրաքվե անցկացնել այս հարցով՝ ՍԴ-ն ցրել՝ օրենքի ուժով ու նորից հավաքել:

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հայտարարեց. «Ինչ վերաբերում է քաղաքական պայմանավորվածություններին, ես ձեզ ընդամենը մի հարց տամ՝ ՍԴ դատավորի վերջին ընտրությունները քաղաքական պայմանավորվածությունների արդյո՞ւնք էր, թե՞ ոչ»: Սաքունցը հաստատեց՝ այո, քաղաքական պայմանավորվածության արդյունք էր:

Ալվինա Գյուլումյանն ասաց, որ եթե կոնկրետ Հրայր Թովմասյանն է հարցը, սա ուրիշ հարց է, բայց որեւէ արգելք օրենսդրությամբ չկա, որ նախկին կուսակցության անդամը չի կարող լինել ՍԴ դատավոր. «Բոլորիս աչքի առաջ է, որ այսօրվա ԱԺ-ում եղան երկու թեկնածուներ, որոնք որեւէ կուսակցության անդամ չէին եղել, որպես մասնագետ համապատասխանում էին չափանիշներին, բայց չընտրվեցին ԱԺ-ի կողմից, ընտրվեց մեկը, որը ցանկալի էր քաղաքական ուժի համար: Սրանք գործընթացներ են, որոնց դեմ ես ոչինչ չունեմ: Քաղաքական գործընթացներ են: Նրանք ընտրվում են ՍԴ դատավոր, ես պարտավոր եմ համագործակցելու, նրանց հետ աշխատելու: Իմ լիազորություններն այդտեղ ավարտվում են: Այն, ինչ կարող են անել ՍԴ դատավորներն իրենց գործընկերների հետ, դա կարգապահական վարույթի հարուցումն է»:

Սաքունցն արձագանքեց, որ խնդիրը մեկ անձը չի, կա աճպարարություն ու դա ակնհայտ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930