«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ 2 օր առաջ Մոսկվայում սպանված բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը ամռանը, «օրենքով գող» Անդիկի սպանության կազմակերպիչը լինելուց բացի, ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման գործում:
2014-ի հունվարին` Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, մեղադրյալի աթոռին հայտնվեց Իսրայել Սարգսյանն ու դատարանի որոշումով 25 տարի ազատազրկման դատապարտվեց: Իսրայելն, ի դեպ, չհամաձայնելով այդ դատավճռի հետ, այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս քրգործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ 40-ամյա չեմպիոն Աշոտ Բոլյանը: Հենց այդ օրերին են իրավապահները կասկածել, որ նա էլ մասնակից է Ա. Սաֆարյանի սպանությանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում