Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է մեկ բյուջեի օրինակով պատկերացնել Հայաստանից կատարված գողության ու մսխումների ծավալները․ «Ժամանակ»

Նոյեմբեր 16,2019 11:55

Հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց կառավարությունը ներկայացնում է բյուջե, որը նախահեղափոխական կառավարության բյուջեն գերազանցում է մոտ 800 միլիոն դոլարով, չունենալով բազմամիլիարդ ներդրումային ներուժով ակումբներ, միաժամանակ ունենալով լատենտ կամ բացահայտ սաբոտաժի հետ կապված կառավարման խնդիրներ, նաև, իհարկե, փորձ ձեռք բերելու օբյեկտիվ անհրաժեշտություններ: Երբ տարիներ առաջ ներիշխանական հարաբերությունների կոշտ պարզաբանումների փուլում Վերահսկիչ պալատի փաստացի ԲՀԿ-ական կամ «քոչարյանական» ղեկավար Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական բյուջեի մոտ 1/3-ը գողացվելու, յուրացվելու, մսխվելու, անարդյունավետ ծախսի ռիսկի տակ է՝ իսկ այդ ժամանակ խոսքը հենց մոտավորապես 800 միլիոնից 1 միլիարդ դոլարի մասին էր, Սերժ Սարգսյանը նրան գրեթե բառացի սպառնաց ՀՔԾ-ով:

2020 թվականի բյուջեի, այսպես ասած, առանցքային շարժիչը, անկասկած, դեռևս հոծ ներդրումները կամ երկնիշ աճերը չեն, այլ առավելապես չգողանալը, չմսխելը, չյուրացնելը: Էֆեկտ, որը տարիներ անց, իհարկե, հավաստում է, որ թե՛ Իշխան Զաքարյանն էր ճիշտ, թե՛ նրան ՀՔԾ-ով զգուշացնող Սերժ Սարգսյանը, որովհետև նա գործնականում բացահայտում էր իշխող համակարգի հիմքերից մեկի «գաղտնիքը», այսինքն` խաղում այդ հիմքերի հետ, ներիշխանական պայքարի շրջանակում, իհարկե: Եվ, իհարկե, բյուջե 2020-ը պարզորոշ վկայությունն է, իր, անշուշտ, առաջացող իր բոլոր հարցերով հանդերձ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ոչ միայն ճիշտ էր, այլ նաև կենսականորեն անհրաժեշտ, որովհետև կարելի է մեկ բյուջեի օրինակով պատկերացնել Հայաստանից կատարված գողության ու մսխումների ծավալները:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Ակնհայտ մանիպուլյացիա։ 2018 ի բյուջեն կազմվելա 2016 ի 0.6տոկոս աճի վրա հիմնվելով, 2019 ի բյուջեն 2017 ի 7.5 աճի վրա։ Հիշացնեմ Նիկոլենք 2019 ի բյուջեյին ասում էին իներցիոն, թե բա նախորդներն են մշակել մենք կտրուկ բաներ չենք կարող փոխել։ Հիմա արդեն տեր են կանգնում էլի հույսը ամբոխի լարճ հիշողություննա։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930