Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր փոփոխությամբ Ամուլսարի շահագործման թեման առնվազն երկու տարով կհետաձգվի․ «Ժամանակ»

Նոյեմբեր 16,2019 11:34

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանը և Մերի Գալստյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Ընդերքի մասին» օրենսգրքում, որով կառավարությանը կարգելվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվություն տալ:

Այս փոփոխություններով նախատեսվում է նաև, որ այն ընկերությունները, որոնք չունեն ՇՄԱԳ կամ ունեցած ՇՄԱԳ-ը կորցրել է իր ուժը, նույնպես ընկնում են այս օրենքի ազդեցության տակ: Սա ենթադրում է, որ եթե մինչև այս փոփոխության ընդունումը «Լիդիան Արմենիային» Ամուլսարի հանքի շահագործման համար տրված ՇՄԱԳ-ը չեղարկվի, ապա այդ հանքավայրի շահագործման թեման առնվազն երկու տարով կհետաձգվի:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930