Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ՀԵՄ անդամներ. Արայիկ Հարությունյանի հրաժարականը նեղ կուսակցական պահանջ չէ

Նոյեմբեր 15,2019 20:20

ԿԳՍՄ նախարարության առջեւ արդեն մեկ շաբաթ նստացույց անող եւ մոտ տասն օր տարբեր տեսակի բողոքի ակցիաներով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել:

Ամփոփելով անցած տասն օրվա իրադարձությունները, ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ հնչող այն տեսակետը, որ սա նեղ, կուսակցական պահանջ է, այս օրերի ընթացքում ջախջախվեց, քանզի իրենց միացան ԵՊՀ բանասիրության եւ պատմության ֆակուլտետի ուսանողները, ԵՊՀ ուսխորհուրդը, իրենց միացան շուրջ 60 դասախոս`մեկօրյա նախազգուշական գործադուլով, ապրիլյան պատերազմի մասնակիցների ՀԿ-ն, Գյումրու համալսարանը:

Նա հիշեցրեց, որ իրենք դիմել են ոստիկանություն, դատախազություն և ՀՔԾ, որտեղից իրենց պատասխանել են, որ կրթության նախկին նախարարների չարաշահումների մասով ԿԳՄՍ գործող նախարարի կողմից որևէ հարցում չեն ստացել։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հրաժարականի պահանջով իր դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերին, որի ընթացքում ցուցարարները արկղեր էին տարել, որպեսզի նախարարն իրերը հավաքի, ասաց՝ ինչո՞ւ Դաշնակցությունը սկսեց աղմկել կրթության ոլորտի բարեփոխումների դեպքում, որովհետեւ նախկինում տապալել են այս ոլորտի կառավարումը. «Ես, ճիշտն ասած, պատրաստվում  եմ ՀՅԴ-ի բերած արկղերը լցնել քրեական գործերով ու հետ ուղարկել»:

Քրիստինե Վարդանյանը հերքեց նաեւ լուրերը, որ ՀՅԴ-ն, իբր, փող է բաժանում երիտասարդներին՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար: ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գևորգյանն էլ հավելեց, որ «որոշ շրջանակներ» փորձում են իրենց՝ ազգային արժեքներ դավանող երիտասարդների ազնիվ գործողությունները մանիպուլացնել, սակայն՝ ապարդյուն։

«Նստացույցը մնում է մեր պայքարի հիմնական գործիքը։ Նստացույցը շարունակվում է, բայց շաբաթ-կիրակի այստեղ չենք լինի՝ քննարկումների նպատակով։ Մենք օգտագործելու ենք բոլոր գործիքներն՝ անվստահություն հայտնելու սխալ աշխատող նախարարին,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930