«Եթե այս իշխանություններին թվում է, թե այսօր պետությունն իրենք են և պետությունը գործիք են դարձրել, ինչ ուզում անում են»,-«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա զգուշացրեց` այս ամենը չի մոռացվելու. «Հակընդդեմ հայցով հանդես են գալու բոլոր նրանք, որոնք այս ոտնձգություններից տուժել են: Այսօր իրավական դաշտում ինքնիրավչություն է տեղի ունենում. ինչ ուզում եք ասել՝ սամասուդ, բեսպրեդել, որ ավելի պարզ հասկանան մարդիկ, սա չի կարող անհետևանք լինել, սա չի մոռացվելու, դառնալու է այն գործերը, որոնք հետագայում նույն այս իշխանության առաջ դրվելու են»:
Հիշեցմանը, թե ՀՅԴ երիտասարդները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նրան իր անձնական պաշտպանության ներքո է առել, Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Երկար տարիներ քաղաքական կյանքում փորձ ունեմ և իշխանություններին խորհուրդ կտայի նույն սխեման չկրկնել ինչ նախկինները: Իշխանության գահավիժումը սկսում է այն պահից, երբ սկսում են մեծամտանալ, ինքնասիրահարվել, նախորդներին սկսում են վարկաբեկել, քննադատել»:
Նա մտահոգություն հայտնեց՝ հենց ուզում ես մի բան ասել, քննադատել, իշխանությունները միանգամից սկսում են պիտակ կպցնել՝ սև ես, նախկին ես, թալանչի ես. «Թալանից են խոսում մարդիկ, որոնք, օրինակ, փաստեր կան, որ նույն թալանի հետ առնչվում են: Բացահայտ, եթե բյուջեից նման գումարներ են հատկացվում, պատկերացնում եք նախկինում նման բան լիներ՝ աշխատավարձի բարձրացում, պարգևավճար, խալի լվալու համար գումար հատկացնել և այլն»:
Կարդացեք նաև
Հստակեցմանը՝ հնարավո՞ր է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը դառնա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, Արմեն Ռուստամյանը չբացառեց դա ու ասաց. «Եթե այսպես շարունակվի, ամեն ինչ կուտակման էֆեկտ ունի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ