Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի հանցագործությունների թիվն ավելացել է

Նոյեմբեր 15,2019 18:30
zerbakalutyun

Ըստ վիճակագրական կոմիտեի  հրապարակված տվյալների, 2019թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն, իսկ 2018-ի հունվար-սեպտեմբերին՝ 17 հազար 673:

Այս տարվա 9 ամիսներին ավելացել է ոչ մեծ ծանր, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Օրինակ՝ 2019-ի հունվար-սեպտեմբերին գրանցել է ոչ մեծ ծանր 9 740 հանցագործություն, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցել է 9 264 հանցագործություն: Այս տարվա 9 ամիսներին իրավապահ մարմինները միջին ծանրության 5 957 հանցագործություն է գրանցել, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին՝ 5 751: Այս տարի դիտարկվող ժամանակահատվածում գրանցվել է ծանր հանցագործությունների 2 953 դեպք, նախորդ տարի ավելի քիչ՝ 2 496, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2019-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 215, անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին՝ 162 դեպք:

Տարբեր տեսակի հանցագործությունների մեջ ամենաշատ դեպքերը եղել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, այս տեսակի հանցագործությունները եւս այս տարի, նախորդի համեմատ ավելացել են, կազմելով՝ 9 540 դեպք, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին՝ 8 107: Այս դասակարգման հանցագործությունների շարքից գերակշռում են անձնական գույքի հափշտակություններ, դրանց թիվն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 8 501 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 7 081 դեպք: Այս տարվա 8 501 անձնական գույքի հափշտակություններից 7 183-ը գողության դեպքեր են, անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝  5 776 դեպք:

Այս տարվա 7 183 գողություններից բնակարանային գողությունները կազմել է 1 107 դեպք, 2018-ի հունվար-սեպտեմբերին՝ 899 դեպք, կողոպուտի 119 դեպք է գրանցվել այս տարվա 9 ամիսներին, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կողոպուտի 165 դեպք է գրանցվել: 2019-ի հունվար-սեպտեմբերին խարդախության 971 դեպք է արձանագրվել, նախորդ տարի՝ 884 դեպք, յուրացում կամ վատնում՝ 2019-ի հունվար-սեպտեմբերին՝180 դեպք, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին՝ 220 դեպք:  Այս տարվա 9 ամիսներին տրանսպորտային միջոցների փախցնելու 45 դեպք է գրանցվել,  նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ կրկին 45 դեպք: Սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններն այս տարվա 9 ամիսներին 627  դեպք է եղել, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ավելի քիչ՝ 549:  Այս տարվա 9 ամիսներին անձնական գույքի հափշտակությունների 8 501 դեպքից 48-ը ավազակություն է եղել, նախորդ տարի 7 081-ից ավազակային հանցագործությունը եղել է 36-ը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճը, այսինքն՝  գողության, կողոպուտների թվի այս տարվա աճը, թերևս, կարող է պայմանավորված լինի այս տարվա մեծածավալ   համաներմամբ:

Այս տարի հունվար-սեպտեմբերին պետական կամ հանրային գույքի հափշտակությունների  367 դեպք է գրանցել, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցվել  432 դեպք, որից յուրացում կամ վատնում այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 238 դեպք է գրանցվել, անցյալ տարի՝ 207:

Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, այս տարվա 9 ամիսներին գրանցվել է պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված 2 484 հանցագործություն, որից 1-ը՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունն է. սա, հավանաբար, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեպքն է, որը, որպես վարկած արձանագրվել է ինքնասպանություն:

Նախորդ տարվա 9 ամիսներին պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված 2 530 հանցագործություն է գրանցվել:

Պաշտոնեական լիազորություններ չարաշահելը եւ անցնելը՝ այս դասակարգման 266 հանցագործություն է գրանցվել այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 181 դեպք:

2019-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել է 255 դեպք՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը հանցագործության դասակարգմամբ, իսկ անցյալ տարի 9 ամիսներին՝ 406 դեպք:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 36 դեպք է գրանցվել այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարի՝ 38: Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ դասակարգմամբ գրանցվել է 1 926 դեպք՝ այս տարի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 905 դեպք:

Ըստ ՎԿ-ի, հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են,  այս տարի այս տեսակի 931 դեպք է գրանցվել, անցյալ տարի՝ 1 130:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 1 067 դեպք, նախորդ տարվա 9 ամիսներին՝  902 դեպք, որից 157-ը մահվան ելքով, իսկ այս տարվա 1 067 դեպքից 166-ն է մահվան ելքով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930