Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն Aravot.am-ի «Գայլ չէ, այլ խառնուրդ, թույլտվություն ունեմ». վանդակում պահվող կենդանու մասին ահազանգի հետքով» վերտառությամբ հոդվածում մատնանշված ահազանգի առնչությամբ ուսումնասիրություն կիրականացնի:
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին տեսչական մարմնից՝ հայտնելով, որ արդյունքների մասին տեղյակ կպահեն առաջիկայում: Հիշեցնենք՝ «ֆեյսբուքյան» օգտատիրոջ ահազանգով Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծը Բաղրամյան պողոտայի հարակից տարածքներից մեկում լուսանկարել էր վանդակում պահվող կենդանու, որի տերը վստահեցրել է՝ թույլտվություն ունի, որը ցույց կտա առաջիկայում եւ լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ