Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը արգելափակած սենատորը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել. Ermenihaber

Նոյեմբեր 15,2019 17:57

ԱՄՆ-ի Սենատի հանրապետական անդամ Լինսի Գրահամը, ով նախօրեին վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիային սպառնացել է, որ սենատը կընդունի պատժամիջոցները:

Գրահամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի ու անվտանգության գոտու խնդիրների մասով ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման չհասնելու դեպքում իրենք սենատում քվեարկությամբ կընդունեն այնպիսի պատժամիջոցներ, որոնք ավելի վաղ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում:

Սենատորը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները քվեարկության դնելու պարագայում կողմ են քվեարկելու Սենատի 100 անդամներից առնվազն 95-ը:

Reuters գործակալությունն էլ, հղում անելով Կոնգրեսի իր աղբյուրին, գրել է, որ սենատորները Էրդողանին բաց տեքստով ասել են, որ ցանկանում են շարունակել Թուրքիայի հետ դաշնակցությունը, սակայն Անկարան չպետք է սպասի, որ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգերի գնումը կարող է անհետևանք անցնել:

Գրահամը լրագրողներին պատմել է նաև օվալաձև սենյակում Էրդողանի ցուցադրած տեսանյութի մասին, որում պատմվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) Թուրքիայում իրականացված զինված հարձակումների մասին ու փորձ արվում դիտողին համոզել, որ Սիրիայում քրդական ուժերի հրամանատար Մալզում Քոբանին կապված է ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հետ: Ըստ Գրահամի՝ ինքն էլ Էրդողանին ասել է, որ կարող է մի տեսանյութ էլ ինքը ցուցադրել, որը պատմում է, թե թուրք զինվորներն ինչեր են անում քրդերի նկատմամբ:

Հանդիպմանը մասնակցած մեկ այլ սենատոր Ռիք Սքոթն էլ հայտնել է, որ Էրդողանի ցուցադրած տեսանյութը չի կարողացել մտափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում քրդական ուժերին որպես դաշնակից դիտարկող սենատորներին: Սքոթի խոսքերով այս պահին Թուրքիան ու ԱՄՆ-ը բավական հարաբերությունների բավական ծանր շրջան են ապրում՝ չնայած նրան Թրամփը տեսախցիկների առջև ցույց է տալիս թե ամեն ինչ կարգին է:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930