Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վարազդատ Կարապետյանը Ամուլսարի հարցով հանդիպումներ ունենում

Նոյեմբեր 15,2019 17:51

«Մենք պարբերաբար մի խումբ պատգամավորներով, ում հետաքրքրում է Ամուլսարի հարցը,  հանդիպում ենք ե՛ւ կառավարության հետ՝ հասկանալու  գործողությունները եւ ընթացքը, ե՛ւ մարդկանց, հանրային ու բնապահպանական կազմակերպությունների հետ, հանդիպում ենք նաեւ բնակիչների հետ՝ Ջերմուկ, Գնդեվազ, հասկանալու նրանց մոտիվացիան ու գործողությունները: Տեսնում ենք, որ հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, եւ մարդիկ պետք է իրար ավելի շատ լսեն եւ ավելի լավ հասկանան դիրքորոշումները, հիմա մենք մեզ վրա ենք վերցրել այդ հաղորդակցությունը ստեղծելու գործառույթը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նա ասաց, որ իրենք հանդիպումներ են ունենում բնակիչների ու ՀԿ-ների հետ՝ հասկանալու ե՛ւ կառավարության ծրագրերը, ե՛ւ մարդկանց դիրքորոշումները, որպեսզի կարողանան ի մի բերել դրանք ու մեկ տեսակետ ունենալ, գնալ իրավական ճանապարհով:
Հարցին՝ ի վերջո ի՞նչ փուլում է Ամուլսարի շահագործման հարցը, Վարազդատ Կարապետյանը պատասխանեց. «Հիմա գործընթաց կա, եւ այդ գործընթացը պետք է թողնենք գնա առաջ, որպեսզի մենք հասկանանք, թե այս հարցի իրավական լուծումները որոնք են: Այս պահի դրությամբ գործընթաց կա, որը կառավարության դաշտում է, եւ այս բոլոր հարցերի պատասխանն ավելի շատ կառավարությունը կտա»:

Խոսելով 2020  թվականի  պետական բյուջեի նախագծի շուրջ քննադատություններից, որ այն հեղափոխական բյուջե չէ, Վարազդատ Կարապետյանն ասաց, որ մի շարք ոլորտներում՝ կրթության, մասնավորապես դպրոցաշինության մեջ, ռոբոտաշինության ծրագրի մասով, առողջապահությունում հնարավոր է իրականացնել տարբեր ծրագրեր. «Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բյուջեն անսահմանափակ չէ, եւ հնարավոր չէ ամեն ինչ միանգամից անել, մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված,  օրինակ՝ ճանապարհաշինության մեջ ակնհայտ առաջընթաց կա եւ մյուս տարվա մի քանի անգամ ավելի գումարի պլանավորումը, ոռոգման ջրագծերի վերանորոգման եւ համակարգի թարմացման հետ կապված ավելի շատ գումար է նախատեսված: Այսինքն՝ կառավարությունը սահմանել է որոշակի գերակայություններ, եւ այդ գերակայություններն ակնհայտ իրենց արտացոլումը գտել են մեր բյուջեի մեջ»:

Հարցին՝ հնարավո՞ր է բյուջեի այս նախագծով իրականացնել տնտեսական հեղափոխություն, Վարազդատ Կարապետյանը պատասխանեց, որ կառավարությունն ու ԱԺ-ն պարտավոր են ապահովել միջավայր, սակայն գործողությունների պատասխանատուն ժողովուրդն է. «Եթե ժողովուրդն իր պատասխանատվությունը չվերցրեց, նշանակում է իր ուժը չի գիտակցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930