Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մաթեւոսյանի թոռնուհին հրավիրում է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի էսքիզ- նախագծի շնորհանդեսին

Նոյեմբեր 15,2019 17:45

Հրանտ Մաթեւոսյանի թոռնուհին՝ Շաղիկ Մաթեւոսյանը իր Ֆեյսբուքյան էջում տարածել է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շնորհանդեսի հրավերն ու գրել.

«Սիրելի ընկերներ: Սիրով’ հրավիրում ենք: Կարծում եմ, որ հենց նմանատիպ համակողմանի նախագծերով է պետք արմատական փոփոխություններ անել մշակութային քաղաքականության հայեցակարգում, վերացնելով նախկինների օրոք առաջացած, բամբասանքների վրա կառուցված “օֆիսային” հարաբերությունները և “մենեջմենթը”, որ կարող են մարդու միջի ՄԱՐԴՈւՆ սպանել ու անչափ վտանգավոր են հետհեղափոխական Հայաստանի համար… Կարճ ասած’ պարզ խոսենք, շաբաթ օրը, այսինքն’ վաղը, 14:30 համեցեք հանրայնորեն բացատրենք, թե ինչ ենք կառուցում, ինչու ենք էսպիսի նախագիծ ներկայացրել տասը տարի առաջ, ինչու այն չենք ուզում փոփոխել:

Հ.Գ. Մի բան էլ , վերջերս մի “պաշտոնյա” իրեն թույլ տվեց անձնական հարց դարձնել այս խնդիրը, և Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի դեմ խոսեց ու անձնական թշնամանքը արտահայտեց, որ երկար ժամանակ է ունի մեր նկատմամբ (պատճառը գիտենք, բայց այսօր չենք ուզում պղտորել առանց այն էլ անառողջ հանրային մթնոլորտը) խնդիրը’ ինքը չէ, դրա համար անուն չեմ նշում: Խնդիրն էն է, որ չի կարդացել նախագիծը, կամ էլ սեփական շահն է հետապնդում ու այնքան ոչ պրոֆեսիոնալ է, որ մինչ այս օրը չի հասկացել, որ սովետական “կարգի” թանգարան չենք կառուցում, այլ մշակութային կենտրոն: Նաև այնքան ոչ պրոֆեսիոնալ է, որ այս հարցը իր անձնական խնդիրները լուծելու համար փորձեց օգտագործել: Սա հիմք ընդունելով’ հասկանում ենք, որ լարված իրավիճակ է ու դժվար է բարեկամին, կամ ընդդիմախոսին թշնամուց տարբերելը, բայց սա անձնական հարաբերությունները պարզելու վայր չէ և առիթ չէ: Մենք էլ մշակույթի թշնամին չենք, էնպես որ “մեսսիջը” անհասցե էր և մենք պատրաստ ենք միահամուռ ուժերով այս խնդիրը հասկանալ և լուծել: Սիրով’ կսպասենք…»

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 16-ին ժամը 14:30 «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը հրավիրում է.
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսին, որը տեղի կունենա Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում:
Համահեղինակները կցուցադրեն, կբացատրեն հայեցակարգը և նախագիծը, կլսեն և կքննարկեն ներկաների կարծիքներն ու առաջարկությունները:
Հանդիպումը հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ առնչվել Հրանտ Մաթևոսյանի խոսքին ու կերպարին:
Դավիթ Մաթևոսյանը նույն օրը ժամը 13:00-ին բոլոր ցանկացողներին հրավիրում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան (հասցե՝ Աբովյան 51/1) էքսկուրսիայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լիլիթ Հ. says:

    Ահա, նույնը ես էի ասում: Կեցցես, հրաշալի էր ասված:

  2. Աննա says:

    Ինքներդ արեք: Էդքան պահանջներ մի դրեք նախարարության առջև: Շատ բաներ են արվել Մաթևոսյանի համար:

    • Իյա, իրոք, էդ ինճ է արվել Աննա ջան, որ մենք չգիտենք, բացի Մաթևոսյանի խոսքերից օգտվելուց, ու զոռբա-զոռբա գլուխ գովելուց, որ Մաթևոսյան են կարդում….ու ամենակարևորը, ինչպես կարող է մի նախարարություն էսքան հիմարավարի իրեն պահել ու չհասկանալ, որ արժեք ունի, որով կարող է աշխարհին ներկայանալ, լոբբինգ անել իր երկիրը, թե պարտադիր պետք է դրսեցիներով լոբբինգը արվի’ Ազնավուրով, Սիսթեմ օֆ ը Դաւնով, էսքան ժամանակ է նախարար ու փոխնախարար են, բացի անկապ գումարներ ծախսելուց ինճ են արել: Ավելի լավ է’ լռեք:

  3. Մարինե Պետրոսյան says:

    Գրագետ պատասխան, անգրագետ պաշտոնյային…ինչ է նշանակում’ չեք ուզուծ զբաղվել էս հարցով,էդպես էլ հայտարարեք, որ մշակույթ չենք ուզում զարգացնել, ուզում ենք պեռֆորմանսներ կազմակերպել մետրոյի առջև ու փողոր մսխել դրա համար: “Մտերմիկ_ հարաբերություններից խոսելն ու Մաթևոսյանին անձնական տարածք իջեցնելը որն է? Քանի տարեկան եք տ. Թուխիկյան, թե Թումանյանի թանգարանի մսխած փողերը ձեզ հերիք չէին, հիմա էլ նախարարության մի դրամը չեք ուզում ներդնել, չէ որ անձնական շահ չունեք մշակուփային կենտրոն զարգացնելու հարցում: Ձեր հանձնարարականը մշակույթը սպանելն է?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930