Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ». Փաշինյանը վստահեցնում է՝ բյուջե 2020-ը հեղափոխական է

Նոյեմբեր 15,2019 17:30

«Բյուջեի հետ կապված երկու հարց կա օդում՝ արդյոք հեղափոխակա՞ն է այն, թե ոչ, եւ ե՞րբ են մարդիկ փոփոխությունը զգալու իրենց կյանքում»,-բյուջեի 2020թ.-ի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ 2018թ. հեղափոխության շրջանում, երբ ինքը դեռ վարչապետ չէր, հայտարարել էր, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով: «Սա եղել է նախահեղափոխական խոստումներից մեկը»,-շեշտեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ բյուջեի 2020թ.-ի եկամտային մասը, նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ, գերազանցվել է 27,4%-ով. «Եթե սրան գումարենք բյուջեի գերակատարման ցուցանիշները՝ 62 միլիարդով, ուրեւմն բյուջեի համախառն աճը կազմում է 33%: Սա ուղիղ պատասխանն է այն հարցի, թե արդյոք բյուջեն հեղափոխակա՞ն է: Այո, հեղափոխական է, որովհետեւ ճշգրիտ իրագործումն է նախահեղափոխական խոստման»:

Վարչապետը նշեց, որ 2020թ.-ի բյուջեի նախագծով՝ առողջապահության, ճանապարհաշինության, կենսաթոշակների, սոցիալական ծախսերի եւ այլ ոլորտներին հատկացվող ծախսերը նախորդ տարիների համամեմատությամբ աճել են: «Հեղափոխությունը պոզով- պոչով է լինո՞ւմ: Ի՞նչ է սա, եթե ոչ հեղափոխություն: Այս ամենը փոխե՞լ է մարդկանց կյանքը, թե ոչ»,-հարցադրում արեց Փաշինյանը: Նա նկատեց՝ եթե եկող տարի մարդիկ, օրինակ, երթեւեկելու են բարեկարգ ճանապարհներով, դա նրանց կյանքը փոխելո՞ւ է, թե ոչ. «Որ ուսուցիչների, զինվորականների աշխատավարձը բարձրացել է, դա փոփոխությո՞ւն է, թե ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930