Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար բառեր գործածում ենք սովորության ուժով՝ չիմանալով, որ հայերեն համարժեքները վաղուց ենք ստեղծել. Լեզվի կոմիտեի հորդորակը

Նոյեմբեր 15,2019 17:18

Օտար բառեր մենք հաճախ գործածում ենք սովորության ուժով՝ երբեմն նույնիսկ չիմանալով, որ դրանց հայերեն համարժեքներն ստեղծել ենք վաղուց։ Այդ բառերի մեծ մասը բառարաններում արձանագրված է, կիրառվում է։

Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկն ենք ներկայացնում։

1.արենդա – վարձակալություն

2.բարիեր – 1.պատնեշ, արգելափակոց, 2․փխբ․խոչընդոտ

3.դիսկոմֆորտ – անհարմարություն, անհարմարավետություն

4.էմոցիոնալ – հուզական, զգացմունքային

5.էնտուզիազմ – խանդավառություն, ոգևորություն

6.իմպուլս – ազդակ, խթան

7.ինգրեդիենտ – բաղադրամաս, բաղադրիչ

8.ինտերվալ – ժամանակամիջոց

9.պանորամա – համայնապատկեր

10.լեքսիկոն – բառապաշար

11.մոդեռնիզացիա – արդիականացում

12.նոթիֆիքեյշն – ծանուցում

13.շեդևր – գլուխգործոց

14.պեսիմիստ – հոռետես

15.պրեսսինգ – ճնշում

16.պրետենզիա – 1․պահանջ, հայց, 2․ հավակնություն, նկրտում, 3․ բողոք

17.պրինցիպ – սկզբունք

18.պրոգրես – առաջընթաց, առաջխաղացում

19.ռեգրես – հետընթաց, նահանջ

20.ռեպերտուար – խաղացանկ, երգացանկ

21.ռեֆորմատոր – բարեփոխիչ

22.սերտիֆիկատ – հավաստագիր, վկայագիր

23.ստաբիլ – կայուն, հաստատուն

24.սֆերա – ոլորտ, բնագավառ

25.վարիանտ – տարբերակ

26.տրանզիտ – տարանցիկ

27.տրանսկրիպցիա – տառադարձում

28.օպտիմիստ – լավատես

29.ֆլակոն – սրվակ

30.ֆունդամենտալ – հիմնարար

 

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Ցանկից պակասում էր դուխով֊ը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930