Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գնացքը ճիշտ ուղղությամբ է գնում». ԱԺ նախագահը՝ բյուջե 2020-ի մասին

Նոյեմբեր 15,2019 17:11

«Եթե ես երկու բառով բնութագրեի կառավարության սկզբունքները տնտեսական քաղաքականության իրականացման հարցում, կասեի՝ ներառականություն եւ մասնակցայնություն»,-2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ կոռուպցիայի եւ թալանի պատճառով քաղաքացին նախկինում իրեն չէր զգում երկրի սեփականատեր, եւ չէր էլ գիտակցում հարկերի վճարման կարեւորությունը եւ արդյունքը: «Հիմա իսկապես ժամանակն է ոչ թե մեկնաբանություններ անելու, այլ թողնելու, որ թվերը խոսեն»,-նկատեց Միրզոյանը:

Նա շեշտեց, որ 2020թ.-ի բյուջեի նախագծում կանխատեսված է եկամտային մասի աճ. «Նախահեղափոխական շրջանի համեմատությամբ՝ եկամուտների մասով, որում առյուծի բաժինը հարկերն ու տուրքերն են, 500 միլիարդ դրամի տարբերություն ունենք: Ի՞նչ է սա, եթե ոչ վկայություն այն բանի, որ քաղաքացին հավատում է պետությանը, մասնակցում տնտեսությանը, հավատում եւ մասնակցում տնտեսական աճին: Բայց սա սահմանը չէ, ավելացնելու տեղ կա»: Միրզոյանը կարծում է, որ կառավարությունը պետք է ավելացնի սոցիալական ծախսերը, որպեսզի քաղաքացին շոշափի իր հարկերի արդյունքը, եւ երկարաժամկետ ներդրումները՝ առաջնահերթ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: «Մեր գնացքը ճիշտ ուղղությամբ է գնում, թվերը վկայում են այս մասին»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930