Լրահոս
Օրվա լրահոսը

Բարիկադ ու պատնեշներ՝ ԱԺ լրագրողների համար. ԶԼՄ-ներին մեկուսացնում են վարչապետից

Նոյեմբեր 15,2019 17:06

Այս պահին պետբյուջեի նախագծի քննարկման համար ԱԺ նիստին է մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քիչ առաջ նա ժամանեց ԱԺ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, կառավարական կազմի հետ:

Սովորաբար ԱԺ-ում այնտեղ, որտեղ կանգնում էր վարչապետի մեքենան, լրագրողները մոտենում էին վարչապետին ու օրակարգային, հանրությանը հուզող հարցեր ուղղում երկրի առաջին դեմքին:

Սակայն այսօր ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար բարիկադներ, պատնեշներ ստեղծեցին ու մեկուսացրեցին ԶԼՄ ներկայացուցիչներին ԱԺ մասնաշենքերից մեկի խուլ միջանցքում, որ հանկարծ վարչապետին չմոտենայինք ու հարց չտայինք: Վարչապետի անվտանգության աշխատողները թույլ չէին տալիս մոտ գնալ անգամ ԱԺ մասնաշենքի այն հատվածին, որտեղ պետք է կայաներ վարչապետի մեքենան: ԱԺ այգում ամենուրեք տեղադրել էին այդ պատնեշները: Ավելին՝ վերջին շրջանում փակել են անգամ ԱԺ մասնաշենքերից մեկի այն դուռը, որտեղից լրագրողները կարողանում էին ներսուդուրս անել վարչապետի ժամանման վայր: Լրագրողները հիմա ստիպված են լինում այլ մասնաշենքով, շրջանցելով այգին՝ հասնել այնտեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեւէ լրագրողների հետ շփվելու խնդիր չի ունեցել, ընդամենը մի քանի ամիս առաջ նա հանգիստ շրջում էր ԱԺ շենքում, մոտենում լրագրողներին, նախասրահում բարեւում ու հարց է առաջանում՝ բա՞ն է փոխվել, այս ի՞նչ նոր հրահանգներ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930