Սենթ-Լյուիսում ընթացող շախմատի 2019 Winter Chess Classic մրցաշարի «A» խմբում 5-րդ տուրից հետո ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանը 3,0 միավորով երրորդն է, իսկ Վարուժան Հակոբյանը՝ 1,5 միավորով 10-րդը եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանցի Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 2,0 միավոր եւ ընթանում է 7-րդ հորիզոնականում:
«B» խմբում ամերիկաբնակ Մելիքսեթ Խաչիյանը 5-րդ տեղում է՝ 3,0 միավոր, իսկ Հայաստանը ներկայացնող Տիգրան Հարությունյանը (լուսանկարում) նրան զիջում է կես միավորով եւ մրցաշարային աղյուսակում հաջորդում է Խաչիյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ