Բուխարեստում շարունակվում է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը 50 եւ 65 տարեկանների շրջանում:
Հայաստանը ներկայացուցիչ ունի երկու տարիքային խմբերում էլ: Խաղացվել է երեք տուր: Կրտսեր վետերանների մեջ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (նկարում) եւս յոթ մրցակցի հետ միավոր չի կորցրել եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Հարյուր տոկոսանոց արդյունք է գրանցել նաեւ ավագ վետերանների պայքարի մասնակից, հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը եւ նույնպես լրացուցիչ գործակիցներով եզրափակում է լավագույն եռյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև