Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծը «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկի ահազանգի հետքերով այսօր այցելեց Բաղրամյան պողոտային հարակից բակային տարածքներից մեկը, որտեղ, ինչպես ահազանգողն էր հայտնել, վանդակում qայլ է պահվում: Հարցուփորձի արդյունքում վանդակի տեղը գտանք եւ լուսանկարեցինք կենդանուն, երբ մեզ մոտեցավ մի անձ եւ հետաքրքրվեց, թե ինչու ենք նկարում:
Զրույցի ժամանակ անձը ներկայացավ, պարզաբանեց, որ կենդանին իրեն է պատկանում: Արթուր Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ տարածքում գտնվող սրճարանի տնօրենն է: Նա նշեց, որ կենդանին գայլ չէ, այլ, իր բնորոշմամբ, խառնուրդ, եւ որ ինքն ունի կենդանու պահման համապատասխան թույլտվությունը: Փաստաթուղթն այդ պահին ձեռքի տակ չէր, այդ պատճառով Արթուր Ավետիսյանը մեզ խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում այն տրամադրել՝ հրապարակման համար, եւ կենդանու պահման մասին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել: Վստահեցրեց, որ կենդանուն խնամում է, կերակրում եւ պահել է դեռեւս փոքր հասակից՝ իր տանը: Ավետիսյանի պարզաբանմանը կանդրադառնանք առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ