Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ բաժնի պետը`  դուալ կրթության եւ այն ողջ համակարգում տարածելու մասին

Նոյեմբեր 15,2019 14:36

«Կոնրադ Ադենաուեր»  հիմնադրամը`  Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել «Դուալ կրթություն. մասնագիտական կրթության նոր հնարավորությունները»  խորագրով: Անդրադարձ եղավ մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներին, ՀՀ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգերում դուալ կրթության ներդրման արդիականությանը եւ Հայաստանում դուալ կրթության համակարգի ներդրմանը:

ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության` Մասնագիտական կրթության և ուսուցման  քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը, որը համատեղ հանդիպմանը հանդես եկավ նախնական  եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի վերաբերյալ, Ինչպես Аravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք փաստացի ունեն նոր ներդրվող համակարգ:

Ինչ վերաբերում է հիմնական շեշտադրումներին՝ Մասնագիտական կրթության և ուսուցման  քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետը նշեց, որ կան ծրագրեր, որոնք ներկայումս իրականացվում են եւ փորձարկման փուլում են: Անդրադարձ եղավ նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  ծրագրի համագործակցության շրջանակում Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի տարածաշրջանային և Երևանի պետական հումանիտար քոլեջներում,  մասնավոր ընկերությունների հետ համատեղ կազմակերպված դուալ ՄԿՈՒ հինգ երկարաժամկետ դասընթացին, նաեւ դուալ կարճաժամկետ ուսումնական դասընթացներին:

Արմենուհի Պողոսյանը խոսեց շուրջ 12 ուսումնական հաստատություններից, որոնցում իրականացվում է դուալ ուսուցում` ե՛ւ Երեւանում ե՛ւ մարզերում: Ասաց, որ հաշվի է առնվել  գործարար համայնքի մասնակցությունն ու առկայությունը, ինչն անհրաժեշտ է ուսուցման իրականացման համար: «Օրինակ Երեւանում ներդրել ենք եւ IT ոլորտ, եւ տուրիզմ` Ինֆորմատիկայի եւ Հումանիտար պետական քոլեջներում, այլ մասնագիտությունների գծով էլ ունենք ներդրված Շիրակի մարզի հաստատություններում, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում, կարճաժամկետ ծրագրով փորձարկում ունենք, որպեսզի ֆորմալ ուսուցում լինի այլընտրանքային էներգիայի ստեղծման եւ շահագործման համակարգերի մասնագիտությամբ, որը փորձարկում է Կոտայքի տարածաշրջանային քոլեջում: Այս փուլում մշակել ենք կարճաժամկետ ծրագիրը արեւային էներգիայի համակարգեր մասով, որ ներդրվել է Երեւանի պետական ինֆորմատիկայի քոլեջում եւ Կոտայքի տարածաշրջանային քոլեջում, նախարարությունն առաջիկայում նախաձեռնել է այն դարձնել երկարաժամկետ ֆորմալ ուսուցման ծրագիր»,-ասաց մեր զրուցակիցը:

Արմենուհի Պողոսյանը հավելեց, որ մի քանի կարեւոր խնդիր է լուծվում այս համատեքստում. «Դա համագործակցությունն է մասնավոր հատվածի հետ, մարդկային կարողությունների զարգացումը ինչպես դասավանդողների, այնպես էլ գործատուների մոտ, շատ կարեւոր է նաեւ այն քայլը, որ զուգահեռ մշակվել է դուալ ուսուցման PR ռազմավարությունը, բրենդավորումը: Արձանագրենք, որ այս պահի դրությամբ ունենք 60 համագործակցող գործատու, ինչը կարեւոր ցուցանիշ է եւ հետագայում աճելու միտում է ունենալու»: Նա ընդգծեց, որ ավելի քան 150 ուսանող ներգրավված է ուսուցման ծրագրերում, եւ այս թիվը եւս հաջորդ տարիներին կաճի` «հաշվի առնելով նախարարության քաղաքականությունը, որ փորձարկումն ավարտելուց հետո ուղղված է լինելու այս ուսուցման ձեւի տարածմանը ողջ համակարգում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930