Լրահոս
Օրվա լրահոսը

2019թ․ բյուջեի հետ համեմատ՝ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Նոյեմբեր 15,2019 14:26

Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել է, որ 2020 թ․պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» և «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։

Հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020թ․ պետական բյուջեի նախագծում ներկայացվել են «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրով, և այդ ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ։ Այսպիսով, 2019թ․բյուջեի հետ համեմատ՝ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է (24 մլն դրամ՝ 2019թ․համար)։

Ավելին, ի հավելումն գոյություն ունեցող համալսարաննների (Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Բուխարեստի պետական համալսարան, Զալցբուրգի համալսարան)՝ ծրագիրն իրականացվելու է նաև Կահիրեի համալսարանում։ Նշենք, որ այս համալսարանը նախկինում ընդգրկված չի եղել։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930