Թե ինչպիսին է որդեգրման կարգը, ովքեր կարող են ՀՀ-ից երեխաներ որդեգրել, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՔԿԱԳ գործակալության միջազգային պայմանագրերի եւ ապոստիլի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանի հետ։ Նա նշեց, որ օտարերկրացիները ՀՀ-ից երեխա որդեգրելու իրավունք ունեն. «Կարող են որդեգրել, որովհետեւ իրենք գրեթե նույն իրավունքներն ունեն նույն ոլորտում, ոնց ՀՀ քաղաքացիները, բացառություններ կան, որ նախապատվությունները տրվում են մեր քաղաքացիներին։ Օտարերկրյա քաղաքացին պարզապես չի կարող մոտենալ իրավասու մարմնին եւ ասել՝ ուզում եմ ՀՀ-ից երեխա որդեգրել, ոչ մեկն իրենից փաստաթուղթ չի ընդունի, որովհետեւ կոնվենցիան արգելում է, ինքը երաշխիք պետք է ունենա։ Եթե երեխան որդեգրվեց, գնաց օտար տարածք, այդ պետությունը պետք է երաշխավորի երեխայի իրավունքները։ Եթե ինքը թույլտվություն չտա, այդ երեխան չի գնա»։
– Քանի որ թեման այժմ շատ է քննարկվում, այսպիսի մի հարց. օտարերկրյա նույնասեռական զույգը կարո՞ղ է ՀՀ-ից երեխա որդեգրել։
– Ոչ, չի կարող։ Սահմանադրությունն ասում է, որ ամուսնությունը տեղի է ունենում կնոջ եւ տղամարդու միջեւ, նույնաբովանդակ ասում է Ընտանեկան օրենսգիրքը։ Մենք ընդունում ենք, որ ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ է, ելնելով դրանից՝ դա անդրադառնում է բոլոր հարաբերություններում, ոչ միայն որդեգրման։ ՀՀ-ում չի գրանցվում նույն սեռի մարդկանց միջեւ ամուսնություն։ Ամուսիններ համարվում են կինն ու տղամարդը։ Մեզ երբեւիցե չեն ուղարկել նույնասեռական ամուսնությունների դիմում, որ ամուսինները, լինելով նույնասեռ, ուզում են երեխա որդեգրել։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում