Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մելն ու մենք. «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2019 12:32

Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ երկրի վարչապետը յուրաքանչյուր՝ անգամ հանրության կողմից մերժված, փոքրամասնություն կազմող անձանց շահերն է պաշտպանում եւ նրանց առնում իր պաշտպանության տակ։ Իրոք՝ բոլորի, անգամ հիվանդների ու հանցագործների, ազգային, կրոնական ու սեքսուալ փոքրամասնությունների վարչապետ պետք է լինի երկրի ղեկին կանգնած անձը։ Բայց ինչո՞ւ այդ մեծահոգությունն ու հայրական վերաբերմունքը չի տարածվում մյուսների վրա։

Ինչպե՞ս է պատահում, որ նախկին իշխանության ցանկացած ներկայացուցչի, ում որեւէ հանցանքի մեջ չեն մեղադրում, ՀՀ վարչապետն իր անձնական թշնամին է դիտում եւ ամենավերջին լուտանքները թափում նրա գլխին։ Լավ է, որ անգամ սեռափոխված մարզիկին վարչապետն իր աջակցությունն է հայտնում եւ արգելում հալածել ու հետապնդել նրան։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են իր անձնական հրահանգով հալածում եւ հետապնդում, ասենք, Հրայր Թովմասյանին, որին անգամ ամեն ինչի պատրաստ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն չեն կարողանում որեւէ մեղադրանք առաջադրել, եւ բանը հասել է այնտեղ, որ հալածում ու հետապնդում են Թովմասյանի տարեց հորը, երիտասարդ դուստրերին, սանիկներին ու ընկերներին։

Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Մել Դալուզյանն ավելի մեծ հարգանքի է արժանի մեզանում, քան ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930