Լրահոս
Օրվա լրահոսը

Դա ի՞նչ Ազգային ժողովի պատգամավորի թեմա է. անձնական կյանքը հանեն եւ այն էլ այդպես խեղաթյուրված ձետվ ներկայացնե՞ն. Գեւորգ Պետրոսյան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2019 12:21

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այս օրերին խորհրդարանի քննարկվող գլխավոր թեմաներից է։ Բանն այն է, որ Գ. Պետրոսյանի ներկայացրած այն նախագիծը, որով ցանկանում էր արգելել սեռափոխված զույգին երեխա որդեգրելը, բուռն քննարկվում է տարբեր հարթակներում։ Այդ նախագծի մերժումից հետո, երբ Գեւորգ Պետրոսյանը սկսեց քննադատական հայտարարություններով հանդես գալ, սկսվեցին նրա վերաբերյալ տարբեր տեղեկություններ տարածվել։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ՝ պարզելու այն տեղեկությունների իսկությունը, ինչի մասին խոսվում է։

-Պարոն Պետրոսյան, տեղեկություններ են շրջանառվում, որ չնայած այն հանգամանքին, որ Դուք Ազգային ժողովի ամբիոնից քարոզում եք ավանդական ընտանեկան արժեքները, բայց ժամանակին հենց Ձեր ուսանողների հետ եք հարաբերություն ունեցել, անգամ ամուսնության օր եք նշանակել, բայց ամուսնության օրը հրաժարվել եք ամուսնանալ։ Խնդրում եմ պարզաբանեք, թե դրանք ինչ տեղեկություններ են, ինչի մասին է խոսքը։

– Դա հերյուրանք է, ուզում եմ՝ նա, ով նման տեղեկություն է տարածել, անուն- ազգանունով ասի, թե ես այդ որ ուսանողի հետ եմ ցանկացել ամուսնանալ։ Գիտեք՝ այս ամենն ինչի է նմանվում. մասնագիտական առումով եւ քաղաքական հետագծի առումով տեսնում են, որ ես անխոցելի եմ, տեսնում են այն հավատարմությունը, որ ես ունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ իմ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ, եւ ուրիշ բան այլեւս չունեն խոսելու։ Ի՞նչ ուսանող, ի՞նչ հարսանիքի օր։ Ես ինչ նշանակում եմ, դրանից հետ չեմ կանգնում, ես ինչ որոշում եմ, դա անբեկանելի է լինում։ Այդ ո՞ր հիմարն է այդպիսի բաներ խոսել, իրենք թող մտածեն, որ իմ սեղանին Սահմանադրությունն է, իսկ իրենց սեղանին երևի Կամասուտրայի գրքերն են։ Ի՞նչ ամուսնության օր, ի՞նչ ուսանողի հետ, կամ, ենթադրենք, ես ինչ-որ մեկի հետ հանդիպել եմ, դա ի՞նչ թեմա է, ուրիշ բան չունե՞ն խոսելու։ Թող իրենք իրենց մասին մտածեն, թե՞ իրենք մտածում են, թե մենք իրենց մասին չգիտենք, թե գիշերներն ինչ դիրքերով ինչերով են զբաղված։ Կամ դա ի՞նչ Ազգային ժողովի պատգամավորի թեմա է. բան ունեն ասելու, թող նախագծերին անուն դնեն։ Անձնական կյանքը հանեն եւ այն էլ այդպես խեղաթյուրված ձետվ ներկայացնե՞ն, երբ չի համապատասխանում իրականությանը։ Թող ասեն՝ որ ուսանողի հետ եմ այդպիսի բան նշանակել։

– Բայց, ըստ այդ տեղեկությունների, մի ուսանողի հետ հարսանիքի օր եք նշանակել, սակայն հարսանիքի օրը Դուք չեք գնացել։ Դուք քանի՞ անգամ եք ամուսնացել։

– Բայց ես այդ հարսանիքից առաջ պետք է նշանված լինեի, չէ՞։ Բա ոնցա՞, որ չեմ նշանվել։ Թող ասեն՝ ով է այս ուսանողը, որի հետ ես այդպիսի կոնտակտ եմ ունեցել։ Դա բացարձակ հերյուրանք է։ Հիմա ով է ասում, թող գա, հայտարարի, ես կսկսեմ լրիվ օրենքի ճանապարհով գնալ, այսինքն՝ պատվի, արժանապատվության պաշտպանության հայցով մտնեմ դատարան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930